Հա

Այլ

Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 12:50

Գիտնականները վտանգաւոր են համարում տորթի մոմերը փչելու աւանդոյթը

Ամերիկացի գիտնականները յայտնել են տորթի մոմերը փչելու վտանգաւորութեան մասին։ Պատճառը բերանի խոռոչում առկայ մանրէներն են։ Մոմերը փչելիս միկրոօրգանիզմները յայտնւում են տօնական թխւածքի վրայ եւ կարող են տօնակատարութեան մասնակիցների հիւանդութեան պատճառ դառնալ։

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները յայտնել են տորթի մոմերը փչելու վտանգաւորութեան մասին։ Պատճառը բերանի խոռոչում առկայ մանրէներն են։ Մոմերը փչելիս միկրոօրգանիզմները յայտնւում են տօնական թխւածքի վրայ եւ կարող են տօնակատարութեան մասնակիցների հիւանդութեան պատճառ դառնալ։ Գրում է «news.am»-ը: 

Քլեմսոնի համալսարանի գիտնականները (Հարաւային Կարոլինա, ԱՄՆ) պենոպլաստի կտորի վրայ շոկոլադէ ջնարակ են լցրել եւ գիտափորձի մասնակիցներին առաջարկել փչել արհեստական տորթի վրայի մոմերը։ Մինչ այդ մարդիկ կերել էին՝ թքարտադրութիւնն ակտիւացելու համար։ Յետոյ ստուգել են ջնարակի վրայ մաներէների առկայութիւնը։ Պարզւել է, որ մոմերը փչելուց յետոյ տորթի մակերեսին միկրոօրգանիզմների թիւը 14 անգամ աւելացել է։  Մի դէպքում մանրէները 120 հազար տոկոսով են աւելացել, ինչը գիտնականները կապում են գիտափորձի մասնակիցներից մէկի մրսածութեան հետ։ 

Սակայն հետազօտողները նշում են, որ ոչ բոլոր մանրէներն են վտանգաւոր առողջութեան համար։ Ծննդեան տորթի մոմերը փչելը չի հանգեցնի վտանգաւոր հիւանդութիւնների տարածմանը, սակայն կարող է անվտանգ չլինել, եթէ յոբելեարը հիւանդ է։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։