Հա

Այլ

Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 14:20

Հազւագիւտ համախտանիշի պատճառով 7-ամեայ աղջկայ մազերն անհնար է սանրել

Աւստրալիայի Մելբուռն քաղաքում բնակւող 7-ամեայ Շայլօ Քալւերթը տառապում է հազւագիւտ խանգարմամբ, որի հետեւանքով նրա փարթամ մազերն անհնար է սանրել: Սակայն ինքը աղջիկը ուրախ է, որ սանրւածքն իրեն միւսներից տարբերում է:

«alikonline.ir» - Աւստրալիայի Մելբուռն քաղաքում բնակւող 7-ամեայ Շայլօ Քալւերթը տառապում է հազւագիւտ խանգարմամբ, որի հետեւանքով նրա փարթամ մազերն անհնար է սանրել: Սակայն ինքը աղջիկը ուրախ է, որ սանրւածքն իրեն միւսներից տարբերում է: Գրում է «news.am»-ը:

Շայլօն տառապում է չսանրւող մազերի համախտանիշով (Uncombable Hair Syndrome), որը նրան փոքր-ինչ նմանեցնում է «Յետ դէպի ապագայ» ֆրանշիզայից Դոկ Բրաունին: Սա անչափ հազւագիւտ համախտանիշ է. մասնագէտների խօսքով՝ բժշկական գրականութեան մէջ նկարագրւած է այսպիսի 100-ից ոչ աւելի դէպք: Շայլոյի ծնողները որքան էլ ջանք ու էներգիա են ծախսել աղջկայ սանրւածքի վրայ, միեւնոյն է՝ նրա մազերն անհնազանդ են: Աղջկայ ազգականները համախտանիշի գոյութեան մասին ոչինչ չգիտէին, մինչեւ 9 ամիս առաջ այս մասին նրանց չյայտնեց բժիշկը:

Աղջիկն իր վիճակի պատճառով չի բարդոյթաւորւում: Հակառակը՝ նա մեծ հաճոյքով է որսում փողոցում իր վրայ հառւած անծանօթ մարդկանց հայեացքները, որոնք յաճախ կանգնում են նրա սանրւածքի կապակցութեամբ որեւէ դիտողութիւն անելու համար: Երբ աղջկայ ծնողներն ասում են, որ նրա մօտ առկայ է չսանրւող մազերի համախտանիշը, մարդկանց մեծ մասը կարծում է, թէ նրանք կատակում են: Սակայն սա իրապէս գոյութիւն ունեցող համախտանիշ է, որի պատճառը «PADI3», «TGM3» եւ «TCHH» գէներից մէկի մուտացիան է: Այս համախտանիշն անբուժելի է, չնայած դրանով տառապող մարդկանց մազերը տարիքին զուգահեռ աւելի հնազանդ են դառնում: Համախտանիշը մարդու առողջութեան վրայ որեւէ ձեւով չի ազդում, միայն նրա մազերի վրայ է ազդում:

Ինքը աղջիկն արդէն երազում է մոդել դառնալու մասին, իսկ նրա ծնողները յոյս ունեն, որ Շայլոն կկարողանայ առաջ մղել այս հազւագիւտ խանգարմամբ տառապող մարդկանց դրական կերպարը: Փոքրիկը գրաւում է լուսանկարիչների ուշադրութիւնը, որոնք մեծագոյն հաճույքով են ֆոտոշարքերն անցկացնում: Որոշ լուսանկարներ արդէն համացանցում եւ տպագիր պարբերականներում են յայտնւում:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։