Հա

Այլ

Երկուշաբթի, 31 Յուլիսի 2017 13:10

Գիտնականներ. «Շոկոլադի չարաշահումը տղամարդկանց մօտ դեպրեսիա է առաջացնում»

 Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դեպրեսիայի պատճառը կարող է լինել շոկոլադի չարաշահումը։ Ընդ որում հոգեկանին վնաս է պատճառում ոչ թէ կակաոն, այլ շոկոլադի մէջ պարունակւող շաքարը:

«alikonline.ir» - Բրիտանացի գիտնականները պարզել են, որ տղամարդկանց դեպրեսիայի պատճառը կարող է լինել շոկոլադի չարաշահումը։ Ընդ որում հոգեկանին վնաս է պատճառում ոչ թէ կակաոն, այլ շոկոլադի մէջ պարունակւող շաքարը: Գրում է «news.am»-ը վկայակոչելով՝ «Life.ru»-ին։

Հետազօտողները պարզել են, որ օրական աւելի քան 67 գրամ շաքար գործածող տղամարդկանց մօտ տրամադրութեան անկման հաւանականութիւնը բարձրանում է աւելի քան 20 տոկոսով՝ նրանց համեմատ, ովքեր օգտագործում են 39 գրամից ոչ աւելին։ Ընդ որում տղամարդիկ, ովքեր տառապում են դեպրեսիայով, փորձում են բարձրացնել իրենց տրամադրութիւնը շոկոլադի միջոցով ու աւելի են բարդացնում վիճակը։

Հետաքրքիր է որ գիտնականները նոյն կապը չեն յայտնաբերել կանանց մօտ։ Բացի դրանից նրանք խոստովանել են, որ կարճաժամկէտ հեռանկարում քաղցրաւենիքը բարձրացնում է թէ կանանց, թէ տղամարդկանց տրամադրութիւնը։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։