Հա

Այլ

Երեքշաբթի, 01 Օգոստոսի 2017 08:10

«Մելանիա Թրամփի հետքերով». Սլովենիայում զբօսաշրջիկներին յատուկ տուր-փաթեթներ են սկսել առաջարկել

ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփի շնորհիւ նրա հայրենի Սլովենիայում զբօսաշրջութեան ոլորտը զգալի առաջընթաց է գրանցել։

«alikonline.ir» - ԱՄՆ-ի առաջին տիկին Մելանիա Թրամփի շնորհիւ նրա հայրենի Սլովենիայում զբօսաշրջութեան ոլորտը զգալի առաջընթաց է գրանցել։ Տեղեկացնում է «tert.am»-ը: 

Համաձայն պաշտօնական վիճակագրական տւեալների՝ 2017 թւականի առաջին կիսամեակում երկիր այցելած զբօսաշրջիկների թիւն ավելացել է 15%-ով եւ դարձել գրեթէ 2 մլն. մարդ: Դոնալդ Թրամփի երդմնակալութեան արարողութիւնից յետոյ Սլովենիա այցելած ամերիկացիների թիւը եւս բարձրացել է 15 տոկոսով։ 

47-ամեայ Մելանիա Թրամփը հեռացել է հայրենիքից 20 տարեկանում, որպէսզի արտերկրում շարունակի մոդելի կարիերան։ Վերջին անգամ նա Սլովենիայում եղել է 2002 թւականին, որպէսզի ամուսնուն ծանօթացնի իր ծնողների հետ։ 

Սլովենիայի զբօսաշրջային գործակալութիւններն անգամ յատուկ տուր փաթեթներ են առաջարկում «Մելանիա Թրամփի հետքերով», հետաքրքրւողներին տանելով այն վայրը, որտեղ ԱՄՆ-ի առաջին տիկինը ծնւել ու մեծացել է։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։