Հա

Այլ

Չորեքշաբթի, 02 Օգոստոսի 2017 08:20

Ալժիրում երկու օդաչուի հեռացրել են աշխատանքից՝ երեխային օդանաւը կառավարել թոյլ տալու պատճառով

Ալժիրի «Air Algerie» աւիաընկերութեան երկու օդաչուի ժամանակաւորապէս աշխատանքից հեռացրել են՝ երեխային օդանաւը կառավարել թոյլ տալու պատճառով։

«alikonline.ir» - Ալժիրի «Air Algerie» աւիաընկերութեան երկու օդաչուի ժամանակաւորապէս աշխատանքից հեռացրել են՝ երեխային օդանաւը կառավարել թոյլ տալու պատճառով։ Գրում է «panorama.am»-ը:

Միջադէպը տեղի է ունեցել ներքին չւերթի ժամանակ։ Տղային, ում անունը չի նշւում, թոյլ են տւել նստել օդաչուի աթոռին եւ որոշ ժամանակ կառավարել ինքնաթիռը՝ օդաչուների հսկողութեան տակ։ «Daily Express» թերթն էլ փոխանցել է, որ մինչ թռիչքը օդաչուները 10-ամեայ տղայի համար փոքրիկ էքսկուրսիա են կազմակերպել օդանաւով։

Երեխայի համար նման զւարճանք կազմակերպւել է որբերի աջակցութեան նախագծի շրջանակում։ Յայտնի է, որ փոքրիկ ալժիրցին ցանկանում է օդաչու դառնալ։

«Air Algerie»-ի օդաչուներից մէկը լրագրողներին հաստատել է, որ ինքն ու իր գործընկերը թոյլ են տւել երեխային վարել օդանաւը։ Դա քաղաւիացիայի կանոնների լուրջ խախտում է համարւում։ Արդիւնքում՝ տղամարդկանց հեռացրել են աշխատանքից հետաքննութեան անցկացման ժամանակահատւածում։ Նրանց սպառնում է քրէական հետապնդում, թէ ոչ, դեռ յայտնի չէ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։