Հա

Այլ

Կիրակի, 06 Օգոստոսի 2017 08:48

General Motors-ը 800 հազար աւտոմեքենայ է յետ կանչում ղեկի խնդիրների պատճառով

«General Motors» ամերիկեան աւտոշինական ընկերութիւնն ամբողջ աշխարհում յետ է կանչում «Chevrolet Silverado 1500» եւ «GMC Sierra 1500» մակնիշի մօտ 800 հազար աւտոմեքենայ՝ ղեկի պոտենցիալ խնդիրների պատճառով:

«alikonline.ir»- «General Motors» ամերիկեան աւտոշինական ընկերութիւնն ամբողջ աշխարհում յետ է կանչում «Chevrolet Silverado 1500» եւ «GMC Sierra 1500» մակնիշի մօտ 800 հազար աւտոմեքենայ՝ ղեկի պոտենցիալ խնդիրների պատճառով: Գրում է «tert.am»-ը:

Ընկերութեան ներկայացուցիչների հաղորդմամբ՝ 2014 թւականի արտադրութեան մոդելների ղեկի էլեկտրաուժեղացուցիչը կարող է ժամանակաւորապէս անսարք դառնալ, մանաւանդ ցածր արագութեան վրայ մանեւրներ իրականացնելու ժամանակ:

Ընկերութիւնը յետ է կանչում 690 հազար աւտոմեքենայ ԱՄՆ-ում, 80 հազար՝ Կանադայում եւ մօտ 25 հազար՝ միւս շուկաներում: Խնդիրը լուծելու համար «GM»-ը կը վերատեղադրի ծրագրային ապահովումը:

«GM»-ը նաեւ նշել է, որ աւելի նոր մոդելներում ինժեներները մի քանի փոփոխութիւն են արել ճնշման պոտենցիալ անկումից խուսափելու համար, որը բերում է ուժեղացուցիչի անջատմանը:

 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։