Հա

Այլ

Երկուշաբթի, 07 Օգոստոսի 2017 08:30

9-ամեայ տղան արձագանգել է ՆԱՍԱ-ի՝ «մոլորակային պաշտպան»-ի աշխատատեղի յայտարարութեանը

9 տարեկան ամերիկացի Ջէք Դէյւիսը արձագանգել է ՆԱՍԱ-ում բացւած «մոլորակային պաշտպանութեան սպայի» աշխատատեղի յայտարարութեանը:

«alikonline.ir» - 9 տարեկան ամերիկացի Ջէք Դէյւիսը արձագանգել է ՆԱՍԱ-ում բացւած «մոլորակային պաշտպանութեան սպայի» աշխատատեղի յայտարարութեանը: Ըստ «tert.am»-ի՝ յայտնում է «Fox News»-ը:

«Չնայած ես 9 տարեկան եմ, ես կարծում եմ, որ համապատասխանում եմ այդ աշխատանքին: Պատճառներից մէկն այն է, որ իմ քրոջ կարծիքով, ես այլմոլորակային եմ, ես նաեւ նայել եմ տիեզերքի եւ այլմոլորակայինների մասին գրեթէ բոլոր հնարաւոր ֆիլմերը»,- ասել է երեխան:

Հիմնաւորելով իր ցանկութիւնը՝ երեխան ասել է, որ լաւ վիդէոխաղեր է խաղում եւ յոյս ունի նայել «Սեւազգեստ մարդիկ» ֆիլմը:

«Ես երիտասարդ եմ, այդ պատճառով կը կարողանամ մտածել այլմոլորակայիննների նման»,- յաւելել է Դէյւիսը, ով սովորում է 4-րդ դասարանում:

Տղայի նամակին արձագանգել է ՆԱՍԱ-ի մոլորակագիտութեան բաժնի ղեկավար Ջէյմզ Գրինը՝ նշելով, որ մոլորակային պաշտպանութեան սպայի պաշտօնը շատ կարեւոր պաշտօն է: Նա խորհուրդ է տւել Դէյւիսին շարունակել սովորել եւ լաւ ցուցանիշներ գրանցել դպրոցում:

«Յուսով ենք քեզ մի օր տեսնել այստեղ՝ ՆԱՍԱ-ում»,- գրել է Գրինը:

Աւելի վաղ հաղորդւել է, որ ՆԱՍԱ-ն բացել է «մոլորակային պաշտպանութեան սպայի» հաստիքը տարեկան մինչեւ 187 հազար դոլար աշխատավարձով: Այդ աշխատողի պարտականութեան մէջ է մտնելու այլ մոլորակների պաշտպանութիւնը երկրային կենսաբանական նիւթերից եւ հակառակը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։