Հա

Այլ

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 08:10

Քաղցկեղից բուժւելու կապակցութեամբ խնջոյք կազմակերպած տղամարդը ընկել է ժայռից ու մահացել

Տղամարդը, որը երկար ժամանակ պայքարել է ծանր քաղցեղի դէմ ու յաղթել այն, ուրախութիւնից տօնակատարութիւն է կազմակերպել ընկերների հետ, որի ժամանակ ընկել է ժայռից ու մահացել։ Գրում է «news.am»-ը:

«alikonline.ir»- Տղամարդը, որը երկար ժամանակ պայքարել է ծանր քաղցեղի դէմ ու յաղթել այն, ուրախութիւնից տօնակատարութիւն է կազմակերպել ընկերների հետ, որի ժամանակ ընկել է ժայռից ու մահացել։ Գրում է «news.am»-ը:

Երեք երեխաների հայր 31-ամեայ Ադամ Ֆենթոնը՝ Մեծ Բրիտանիայից, աւարտել էր արեան քաղցկեղի բուժման համար քիմիաթերապիայի 6 ամսւայ բուժումը։ Չնայած բժիշկները վստահ էին, որ այդ տղամարդուն այլեւս ոչինչ չի օգնի՝ այդ բուժումն աւարտելուց յետոյ անալիզները ցոյց են տւել, որ նրա օրգանիզմում այլեւս լէյկոզի հետքեր չկան։ Ինչ-որ անհաւանական հրաշքով Ադամը յաղթել է ծանրագոյն քաղցկեղը, ու նրան յայտնել են, որ նա փաստացի ռեմիսիայի վիճակում է։ Այս տարւայ յուլիսի 28-ին տղամարդը «այն աշխարհից վերադառնալու» կապակցութեամբ իր ընկերների հետ միասին հաւաքոյթ է կազմակերպել Նիւքի լողափի ժայռերից ոչ հեռու։

Ֆենթոնը մտադիր էր մօտ ժամանակներս ամուսնանալ իր սիրեցեալի հետ, հարսանիքին պէտք է մասնակցէին նաեւ նրա երկու հարազատ դստրերը ու  որդեգրած դուստրը։ Սակայն տղամարդը, ըստ ամենայնի, իր հրաշագործ վերակենդանացումն այնքան բուռն է տօնել, որ կորցրել է զգուշաւորութեան բոլոր նշոյլները։ Նրա մարմինը յայտնաբերել են ժայռերից մէկի ստորոտին, որից նա ընկել էր՝ դժբախտ պատահարի հետեւանքով։

«Նա իր սարսափելի ախտորոշման մասին 9 ամիս առաջ էր իմացել, դա լէյկոզի ամենաագրեսիւ տեսակներից մէկն էր, ընդ որում հիւանդութիւնը ախտահարել էր սիրտը, թոքերը ու աւշային հանգոյցները,- պատմում է Ադամի հարսնացուի մայրը,- Բոլոր կանխատեսումները չափազանց տխուր էին, բայց նա անցել էր քիմիաթերապիայի 6 ամսւայ բուժում, ու ի զարմանս բոլոր մասնագէտների՝ յաղթել քաղցեղը։ Մենք այդ յաղթանակը տօնում էինք ամբողջ սրտով, ու ոչ ոք չէր կարող պատկերացնել, որ Ադամը կը մահանայ այդքան անհեթեթ ձեւով ու իր կեանքի նման ուրախալի իրադարձութիւնից յետոյ»։

 

Յարակից Հրապարակումներ

  • Գիտնականները գտել են քաղցկեղը ոչնչացնող վիտամինը
    Գիտնականները գտել են քաղցկեղը ոչնչացնող վիտամինը

    Ամերիկացի գիտնականները պարզել են, որ վիտամին C-ն արդիւնաւէտ է լէյկոզների դէմ պայքարելու համար:

    Փորձագէտները պարզել են, որ վիտամին C-ն լէյկոցիտներում վերականգում է «TET2» գէնի ակտւութըւնը, որը լէյկոզների դէպքում մօտաւորապէս կիսով չափ ճնշւած է ֆիզիոլոգիապէս նորմալ մակարդակի համեմատութեամբ: 

  • Բրիտանացին 10 օրգանի վիրահատութիւնից յետոյ յաղթահարել է քաղցկեղը
    Բրիտանացին 10 օրգանի վիրահատութիւնից յետոյ յաղթահարել է քաղցկեղը

    Անգլիական Շեֆիլդ քաղաքի բնակիչ Մարկ Թոմփքինսոնին, որի մօտ որովայնի խոռոչի քաղցկեղ է ախտորոշւել, 10 օրգան են հեռացրել, որոնցից վեցը փոխպատւաստել են:

  • Քաղցկեղի առաջացման վտանգի 7 գործօն
    Քաղցկեղի առաջացման վտանգի 7 գործօն

    Չարորակ ուռուցքների առաջացման գլխաւոր պատճառները, ըստ գիտնականների, վնասակար սովորոյթներն են։ Այսպէս, ծխելը հանգեցնում է թոքերի քաղցկեղի, հարբեցողութիւնը՝ լեարդի ու ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի։

  • Ծիրանն ու խնձորը պաշտպանում են քաղցկեղից
    Ծիրանն ու խնձորը պաշտպանում են քաղցկեղից

    «B17» վիտամինը, որը նաեւ լաէթրիլոմ է կոչւում, նպաստում է քաղցկեղային բջիջների ոչնչացմանը, ապացուցել են ամերիկացի գիտնականները: Այս վիտամինն առկայ է ծիրանում, դեղձում, նուշում, ինչպէս նաեւ խնձորում:

  • Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտները մեծարեցին մայրիկներին ու հայրիկներին
    Հ.Մ.Ա.Կ.-ի սկաուտները մեծարեցին մայրիկներին ու հայրիկներին

    Մայիսի 5-ին տեղի ունեցաւ Հ.Մ.Ա.Կ.-ի Սկաուտական միութեան ծնողական խնջոյքը: 

    Միջոցառման նպատակն էր մեծարել սկաուտների ծնողներին, որոնք համարւում են միութեան հիմնասիւները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։