Հա

Այլ

Երեքշաբթի, 08 Օգոստոսի 2017 09:20

Մեծ Բրիտանիայում ընտանիքը որոշել է կենդանաբանական այգում ապրել

Մեծ Բրիտանիայում, ծնողները ընդառաջ գնալով իրենց երեխաների ցանկութեանը, երեք դստրերի հետ միասին որոշել են կենդանաբանական այգում ապրել։

«alikonline.ir»- Մեծ Բրիտանիայում, ծնողները ընդառաջ գնալով իրենց երեխաների ցանկութեանը, երեք դստրերի հետ միասին որոշել են կենդանաբանական այգում ապրել։ Կենդանաբանական այգում մնալու համար նրանք ծախսել են գրեթէ 50 մլն. ռուբլի։ Գրում է «life.panorama.am»-ը:

Բացի այս ընտանիքից կենդանաբանական այգում ապրում են 300 տեսակի կենդանիների՝ օձեր, առիւծներ, կոկորդիլոսներ, կապիկներ և ընտանիքն անդամները պէտք է նրանց մասին հոգ տանեն։

«Մենք տանն ունենք 30 տեսակ կենդանիների, այդ իսկ պատճառով մենք սովոր ենք կենդանիների հետ ապրելուն, սակայն սա այլ բան է»,- ասել է ընտանիքի հայրը՝ Դին Թւիդը։ Նա նշել է, որ իր ընկերներն ու բարեկամները ապշած են եղել, երբ իմացել են այս որոշման մասին։ Սկզբում ընտանիքի անդամները որոշել են ֆերմա գնել, որտեղ կարող էին տեղաւորել իրենց կենդանիներին, սակայն որոշել են բաց չթողնել կենդանաբանական այգում ապրելու հնարաւորութիւնից։ 

Յարակից Հրապարակումներ

  • Եկատերինբուրգում կապիկների մանկապարտէզ են բացել
    Եկատերինբուրգում կապիկների մանկապարտէզ են բացել

    Եկատերինբուրգի կենդանաբանական այգում կապիկների ձագերի համար մանկապարտէզ է բացւել։

  • Դուբլինի կենդանաբանական այգին մրցոյթ է յայտարարել նորածին փղի անւան համար
    Դուբլինի կենդանաբանական այգին մրցոյթ է յայտարարել նորածին փղի անւան համար

    Դուբլինի գազանանոցի նոր բնակիչը կշռում է 130 կգ., իսկ հասակը՝ 1 մետր: Կենդանաբանական այգու ղեկավարութիւնը իր պաշտօնական կայքում մրցոյթ է յայտարարել նորածին փղի անւան համար: Միակ պայմանն է այն, որ անունը պէտք է ցոյց տայ կենդանաբանական այգու նոր բնակչի ասիական ծագումը:

  • ԱՄՆ-ում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան
    ԱՄՆ-ում մահացել Է աշխարհի ամենածեր գորիլան

    ԱՄՆ-ում 60 տարեկան հասակում մահացել է աշխարհի ամենածեր գորիլան: Այդ մասին յայտնել են Օհայոյի նահանգի Կոլումբոս քաղաքի կենդանաբանական այգում:

  • Մայրն ամբողջ կեանքն ամաչեց նորածին որդու մասին առաջին մտքից
    Մայրն ամբողջ կեանքն ամաչեց նորածին որդու մասին առաջին մտքից

    Երբ աւստրիալացի Ռաբըրտ Հոգը լոյս աշխարհ եկաւ, մայրը մեծ դժւարութեամբ կարողացաւ իրեն ստիպել որդու դէմքին նայել: Մի ամբողջ շաբաթ կինը մնաց ծննդատանը, հրաժարւում էր երեխային իր ձեռքը վերցնել ու տուն տանել:
    «Նա այնքան տգեղ է»,- բուժքրոջը լացելով ասել է կինը:
    Նա որոշել էր՝ երեխայից հրաժարւում էր: Նոյնիսկ ցանկութիւն էր յայտնել, որ երեխան մինչեւ ծնւելը մահացած լինէր:

  • Շրջայց՝ անշունչ եւ վերացած կենդանիների օթեւան-թանգարանում
    Շրջայց՝ անշունչ եւ վերացած կենդանիների օթեւան-թանգարանում

    Քչերին է յայտնի, որ Երեւանում Կենդանաբանութեան թանգարան կայ, որտեղ պահւում են հայկական բնաշխարհի անհետացած եւ ոչնչացման եզրին գտնւող կենդանատեսակները: Պարոյր Սեւակի փողոցում գտնւող թանգարանը հիմնադրւել է դեռեւս 1920 թւականին:
    Այն հիմնադրւել է գեներալ Շուստովի առաջարկով, ով բերել էր առաջին նմուշները եւ ցուցադրել Երեւանի նախկին Անասնաբուժական-անասնաբուծական ինստիտուտում:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։