Հա

Այլ

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:20

Անօդաչու ինքնաթիռները կարող են յայտնւել 2025 թւականին

2025-ին կը ստեղծւեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարաւորթութիւն կը տան հեռակայ կառավարել ուղեւորատար օդանաւերը:

«alikonline.ir»-  2025-ին կը ստեղծւեն այնպիսի տեխնոլոգիաներ, որոնք հնարաւորթութիւն կը տան հեռակայ կառավարել ուղեւորատար օդանաւերը: Գրում է «panorama.am»-ը:

Փորձագէտների հաշւարկով անօդաչու ինթնաթիռները հնարաւորութիւն կը տան էականօրէն կրճատել աւիաընկերութիւնների ծախսերը: Օրինակ, 2017-2036 թւականների ընթացքում «Boeing»-ը նախատեսում է վաճառել մօտ 41 հազար օդանաւ: Հետեւաբար անհրաժեշտութիւն է առաջանալու գտնել ու սովերեցնել 637 հազար նոր օդաչու:

Այս պահին էլ առեւտրային չւերթներից շատերը վայրէջք են կատարում բորտում գտնւող համակարգչի օգնութեամբ:

Անօդաչու ինքնաթիռներին անցումը կը բերի տոմսերի՝ մօտ 11 տոկոսով էժանացման: Դա թոյլ կը տայ աւիաընկերութիւններին տնտեսել տարեկան 35 մլրդ. դոլար:

Շւէյցարական բանկերից մէկի հաշւետւութեան մէջ նշւում է, որ այս պահին ուղեւորները պատրաստ չեն այդ ինքանթիռներով թռչել: Անցկացւած հարցման արդիւնքում պարզւել է, որ հարցման մասնակիցների միայն 17 տոկոսն է պատրաստ գնել անօդաչու ինքանթիռի տոմս:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։