Հա

Այլ

Չորեքշաբթի, 09 Օգոստոսի 2017 08:30

«Volkswagen»-ը հին դիզելային մեքենաների տէրերին մինչեւ 10 հազար եւրօ պարգեւատրութիւն կառաջարկի

«Volkswagen» գերմանական աւտոարտադրողը մինչեւ 10 հազար եւրոյի չափով պարգեւատրութիւն կառաջարկի հին դիզելային մեքենաների այն սեփականատէրերին, ովքեր պատրաստ են դրանք փոխարինել նորերով։

«alikonline.ir» - «Volkswagen» գերմանական աւտոարտադրողը մինչեւ 10 հազար եւրոյի չափով պարգեւատրութիւն կառաջարկի հին դիզելային մեքենաների այն սեփականատէրերին, ովքեր պատրաստ են դրանք փոխարինել նորերով։ Այդ գումարները կարող են մինչեւ 2017-ի վերջը ստանալ «Volkswagen», «Audi», «Porsche» ու «Škoda» նոր բենզինային ու դիզելային մեքենաների գնորդները՝ թունաւոր արտանետումների բարձր մակարդակով ցանկացած ապրանքանիշի դիզելային մեքենաների դիմաց, յայտնել է կոնցերնը: Գրում է «news.am»-ը:

Ընդ որում «Volkswagen» ապրանքանիշի նոր մեքենայ գնելիս զեղչերը կը կազմեն 2 հազարից մինչեւ 10 հազար եւրօ։ Նոր «Audi»-ի գնման համար առաջարկւում է 3-10 հազար եւրօ, «Porsche»-ի համար՝ 5 հազար եւրօ։

1000-2380 եւրոյի չափով լրացուցիչ արտօնութիւններ կարող են ստանալ էլեկտրամոբիլներ գնողները, նաեւ հիբրիդային շարժիչներով մեքենաների գնորդները։ Ընդ որում հին մեքենաները ուտիլիզացւելու են։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։