Հա

Այլ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 08:00

Չինացիները ստեղծել են աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան

«General Motors» եւ չինական «SAIC» ընկերութիւնների համատեղ ձեռնարկութիւնը ներկայացրել է երկտեղանոց «Baojun E100» մեքենան, որն աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան է:

«alikonline.ir» - «General Motors» եւ չինական «SAIC» ընկերութիւնների համատեղ ձեռնարկութիւնը ներկայացրել է երկտեղանոց «Baojun E100» մեքենան, որն աշխարհում ամենաէժան էլեկտրական մեքենան է: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «Big Picture»-ը, այն արժէ 5300 դոլար ու իր տեսակի փոխադրամիջոցների շարքում գնային առումով դուրս է մրցակցութիւնից:

Արտաքուստ «Baojun E100»-ը շատ նման է «Smart ForTwo» մոդելին:

Ինչ վերաբերում է «փոքրիկի» տեխնիկական բնութագրին, ապա այն համալրւած է 39 ձիաուժ հզօրութեամբ շարժիչով, որն ուղենպաստ քամու դէպքում կարող է մինչեւ 100 կմ/ժ արագութիւն զարգացնել: Մեքենայի մարտկոցն ամբողջութեամբ լիցքաւորւում է 7.5 ժամում: Դա բաւական է 155 կմ. անցնելու համար:

«Baojun E100»-ն ունի 2.4 մ. երկարութիւն եւ 1.5 մ. լայնութիւն: Աղբիւրը նկատում է, որ կոմպակտ չափի շնորհիւ այն յարմար կը լինի Չինաստանի գերծանրաբեռնւած փողոցներում:

Յայտնի է, որ նախքան «Baojun E100»-ի վաճառքի մեկնարկը, ընդունւել է աւելի քան 5000 նախնական պատւէր:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։