Հա

Այլ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 09:30

Երկրի մօտով աստղակերպ է անցնելու

Հոկտեմբերի 12-ին 15-30 մ. տրամագծով աստղակերպ է անցնելու Երկրի մօտով:

Նշում են, որ տիեզերական մարմնի յետագիծը անցնելու է մեր մոլորակից 44 հազար կմ. հեռաւորութեան վրայ, դրա համար էլ այն վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ 

«alikonline.ir» - Հոկտեմբերի 12-ին 15-30 մ. տրամագծով աստղակերպ է անցնելու Երկրի մօտով: Այս մասին տեղեկացնում է «news.am» վկայակոչելով «ՏԱՍՍ»-ին։

Նշում են, որ տիեզերական մարմնի յետագիծը անցնելու է մեր մոլորակից 44 հազար կմ. հեռաւորութեան վրայ, դրա համար էլ այն վտանգ չի ներկայացնում մարդկանց համար։ Միաժամանակ այդ հեռաւորութիւնը բաւականին մօտ է լինելու գէոստացիոնար արբանեակներից։

Ատղակերպն ունի «2012 TC4» գրանցման համարը։ Այն յայտնաբերւել է 2012-ին, բայց մօտ հինգ տարի դրան հետեւելն անհնար է եղել։ Միայն վերջերս է այն նորից յայտնաբերւել «VLT» հեռադիտակի միջոցով, որը Չիլիում է տեղադրւած։

Երկրից այդքան մօտ հեռաւորութեան վրայ աստղակերպի թռիչքը գիտնականներին  հնարաւորութիւն կը տայ հետեւել դրան, հեռակայ որոշել դրա կազմը, նաեւ պարզել՝ արդեօք այն պտտւում է թռիչքի ժամանակ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։