Հա

Այլ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 13:10

Իլոն Մասկն արհեստական ինտելեկտն աւելի մեծ վտանգ է անւանել, քան Հիւսիսային Կորէան

Ամերիկեան «SpaceX» եւ «Tesla» տեխնոլոգիական ընկերութիւնների համահիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը «twitter»-ի իր էջում գրել է, որ մարդիկ պէտք է աւելի շատ անհանգստանան արհեստական ինտելեկտից, քան Հիւսիսային Կորէայի հետ լարւածութեան սրման ռիսկից։ 

«alikonline.ir» - Ամերիկեան «SpaceX» եւ «Tesla» տեխնոլոգիական ընկերութիւնների համահիմնադիր եւ ղեկավար Իլոն Մասկը «twitter»-ի իր էջում գրել է, որ մարդիկ պէտք է աւելի շատ անհանգստանան արհեստական ինտելեկտից, քան Հիւսիսային Կորէայի հետ լարւածութեան սրման ռիսկից։ Գրում է «tert.am»-ը:

«Եթէ դուք դեռ անհանգստացած չէք արհեստական ինտելեկտի հետ կապւած անվտանգութեամբ, ապա արժէ անհանգստանալ։ Աւելի մեծ ռիսկ է, քան Հիւսիսային Կորէան»,- գրել է նա։

Այդկերպ նա յիշատակել է իր կողմից հիմնադրւած «OpenAI» հետազօտական լաբորատորիան։

Մասկը բազմիցս հանդէս է եկել արհեստական ինտելեկտի շուտափոյթ վերահսկման կոչով, քանի որ, ըստ նրա՝ այս ոլորտը չափազանց արագ է զարգանում, եւ եթէ ժամանակին չլուծել հարցը, ապա շատ ուշ կը լինի։

Նրա կարծիքով՝ միջոցառումներ չձեռնարկելը կը սպառնայ մարդկութեանը։
Աւելի վաղ Իլոն Մասկն ԱՄՆ-ի նահանգապետերի ազգային ընկերակցութեան հանդիպման ժամանակ ունեցած ելոյթում յայտարարել էր, որ արհեստական ինտելեկտը հիմնական սպառնալիքն է, որին մարդկութիւնը որպէս քաղաքակրթութիւն բախւելու է:

«Ռոբոտները կարող են պատերազմ սկսել՝ թողարկելով կեղծ նորութիւններ ու մամուլի հաղորդագրութիւններ, կեղծելով էլեկտրոնային փոստի գրանցումներն ու մանիպուլեացիաների ենթարկելով տեղեկատւութիւնը»,- նախազգուշացրել է միլիարդատէրը՝ նկատելով, որ «գիրը սրից զօրեղ է»:

Նրա կարծիքով՝ այս բնագաւառում անհրաժեշտ է պետական կարգաւորում, որը իւրօրինակ զսպիչ ուժ կը լինէր տեխնոլոգիական մրցապայքարում ներառւած ընկերութիւնների համար:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։