Հա

Այլ

Շաբաթ, 12 Օգոստոսի 2017 12:00

Մեծ Բրիտանիայում մօտ 1 մլն. ֆունտ ստերլինգով վաճառքի է հանւել Հարի Փաթէրի մասին ֆիլմաշարից յայտնի տունը

14-րդ դարում կառուցւած տունը, որտեղ իրականացւել են մանկահասակ հրաշագործ Հարի Փաթէրի մասին առաջին ֆիլմի նկարահանումները, 995 հազար ֆունտ ստերլինգով հանւել է վաճառքի:

«alikonline.ir» - 14-րդ դարում կառուցւած տունը, որտեղ իրականացւել են մանկահասակ հրաշագործ Հարի Փաթէրի մասին առաջին ֆիլմի նկարահանումները, 995 հազար ֆունտ ստերլինգով հանւել է վաճառքի: Գրում է «tert.am»-ը:

Տունը, որտեղ ըստ սիւժէի՝ մեծացել է Հարի Փաթէրն ու ստացել ճակատային մասի յայտնի սպին, գտնւում է Սաֆոլքում:

Յայտնի է, որ Մեծ Բրիտանիայի պաշտօնական նստավայրից յետոյ սա Միացեալ Թագաւորութեան ամենայայտնի ու ամենաշատ լուսանկարւած տունն է:

Միջնադարեան կառոյցն ունի հիւրասենեակ, ճաշասենեակ, խոհանոց, լւացքատուն, ննջասենեակներ եւ այլ յարմարութիւններ:

Տան ներկայիս տէրերը պատմել են, որ այստեղ են ապրում 22-23 տարի ու արդէն ցանկանում են նոր վայր տեղափոխւել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։