Հա

Այլ

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 07:50

Հանրայայտ ամերիկացի ճարտարապետի՝ ԱՄՆ-ում գտնւող տունը վաճառւել է մօտ 15 մլն. դոլարով

Հանրայայտ ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի տունը, որը գտնւում է Նիւ Եօրքի Պետրա կղզում, վաճառւել է 14.9 միլիոն դոլարով:

«alikonline.ir» - Հանրայայտ ամերիկացի ճարտարապետ Ֆրենկ Լլոյդ Ռայթի տունը, որը գտնւում է Նիւ Եօրքի Պետրա կղզում, վաճառւել է 14.9 միլիոն դոլարով: Յատկանշական է, որ ճարտարապետի նախագծած տունը վաճառւել է անտառածածկ կղզու հետ միասին: Գրում է «tert.am»-ը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ մօտ 560 քառակուսի մետր մակերեսով տանը 6 ննջասենեակ, 3 լողասենեակ, երկու հիւրատուն, ինչպէս նաեւ նաւերի եւ ուղղաթիռների կայանատեղի կայ:

Նշենք, որ Ֆրենկ Լլոյդ Ռայթը մեծ ազդեցութիւն է ունեցել 20-րդ դարասկզբի արեւմտեան ճարտարապետութեան վրայ: Նա եղել է «օրգանական» ճարտարապետութեան ուղղութեան ստեղծողներից մէկը:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։