Հա

Այլ

Կիրակի, 13 Օգոստոսի 2017 09:30

Անտարկտիդայում գտնւել է 106 տարւայ մրգային կեքս

Անտարկտիդայում հետազօտողները յայտնաբերել են լաւ պահպանւած բրիտանական աւանդական մրգային կեքս: Ենթադրւում է, որ այն պատկանել է յայտնի բեւեռախոյզին` Ռոբերտ Ֆոլկոն Սքոթին, ով Հարաւային բեւեռի առաջին բացայայտողներից է:

«alikonline.ir» - Անտարկտիդայում հետազօտողները յայտնաբերել են լաւ պահպանւած բրիտանական աւանդական մրգային կեքս: Այս մասին հաղորդում է «Արմէպրես»-ը` յղում կատարելով «BBC»-ին: Ենթադրւում է, որ այն պատկանել է յայտնի բեւեռախոյզին` Ռոբերտ Ֆոլկոն Սքոթին, ով Հարաւային բեւեռի առաջին բացայայտողներից է:

Հետազօտողների խումբն ուսումնասիրում է Անտարկտիդայում գտնւող նորւեգացի հետազօտող Քարստէն Բորխգրեւինկի խրճիթը, որը կառուցել է 1899 թւականին, որից էլ օգտւել է Սքոթն իր «Տեռանուա» արշաւի շրջանակում 1911 թւականին: Որոշ տւեալների համաձայն, նա շատ է սիրել «Huntley & Palmers» ֆիրմայի արտադրութեան կեքս եւ արշաւների ժամանակ միշտ վերցրել է իր հետ:

Կեքսը գտած հետազօտողները նշում են, որ տուփը փոքր-ինչ մաշւել է, բայց ինքը` խմորեղէնը, գտնւում է շատ լաւ վիճակում եւ ախորժաբեր բուրմունք ունի:

Աւանդաբար բրիտանական կեքսի բաղադրութեան մէջ եղել են թարմ կամ չորացրած մրգեր: Սկզբում այն պատրաստւում էր սուրբծննդեան տօներին: Սառնարանում այն կարելի է պահել մի քանի ամիս, իսկ սառցարանում` մի քանի տարի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։