Հա

Այլ

Երեքշաբթի, 22 Օգոստոսի 2017 11:40

«Google»-ը ներկայացրել է «Android»-ի նոր տարբերակը

Ամերիկեան «Google» ընկերութիւնը պաշտօնապէս ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ «Android 8.0 Oreo»-ն: Ինչպէս նշւում է ընկերութեան բլոգում, այն «աւելի խելացի է, արագ եւ հզօր, քան երբեւէ»: 

«alikonline.ir» - Ամերիկեան «Google» ընկերութիւնը պաշտօնապէս ներկայացրել է նոր օպերացիոն համակարգ՝ «Android 8.0 Oreo»-ն: Ինչպէս նշւում է ընկերութեան բլոգում, այն «աւելի խելացի է, արագ եւ հզօր, քան երբեւէ»: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Համակարգը, մասնաւորապէս, զինւած է մի շարք նոր գործառոյթներով: Այն նաեւ ունի պաշտպանութեան աւելի յուսալի միջոցներ եւ բարելաււած արագութեան, ինչպէս նաեւ էներգիայի սպառման օպտիմալացման համակարգ:

«Google»-ը ներկայացրել է «Android 8.0»-ն «Google I/O» համաժողովի ժամանակ, որն անցկացւել էր այս տարւայ մայիսին: Համակարգը նոր սահմանափակումներ է ստացել ֆոնային ռեժիմում աշխատող յաւելւածների համար, ինչը թոյլ է տալիս բարելաւել սարքի աշխատանքը: Բացի այդ, աննշան կերպով փոփոխւել է համակարգի դիզայնը եւ փոխւել է ծանուցումներ ունեցող պատկերակների տեսքը: 

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։