Հա

Այլ

30/08/2017 - 11:20

Գիտնականներ. «Դարչինը կարող է չէզոքացնել իւղոտ սննդի հասցրած վնասը»

Դարչինը կարող է օգնել չէզոքացնել օրգանիզմին իւղոտ սննդի հասցրած վնասը: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ դարչինը դանդաղեցրել է ճարպի կուտակման պրոցեսը եւ նւազեցրել սրտի հիւանդութիւնների առաջացման վտանգը:

«alikonline.ir» - Դարչինը կարող է օգնել չէզոքացնել օրգանիզմին իւղոտ սննդի հասցրած վնասը: Այս մասին նշւած է նոր հետազօտութիւնում, որի արդիւնքները ներկայացւել են «American heart Association»-ի համաժողովի ընթացքում: Գրում է «news.am»-ը:

Մասնագէտները հետազօտութիւն են անցկացրել առնետների մասնակցութեամբ, որի ընթացքում կրծողներին 12 շաբաթ շարունակ իւղոտ մթերքներով են կերակրել: Որոշների ուտելիքին նաեւ դարչին են աւելացրել: Հետազօտութիւնը ցոյց է տւել, որ դարչինը դանդաղեցրել է ճարպի կուտակման պրոցեսը եւ նւազեցրել սրտի հիւանդութիւնների առաջացման վտանգը:

Դարչին օգտագործած առնետներն աւելի քիչ են կշռել, նրանց արեան մէջ շաքարի, ինսուլինի եւ ճարպերի մակարդակն աւելի քիչ է եղել, քան դարչին չստացած կրծողների մօտ: Նրանց օրգանիզմում նաեւ աւելի շատ հակաօքսիդանտներ եւ հակաբորբոքային մոլեկուլներ են եղել:

Աւելի վաղ անցկացւած հետազօտութիւնները նոյնպէս ցոյց են տւել, որ դարչինն օգտակար է առողջութեան համար: Ուսումնասիրութիւններից մէկի համաձայն՝ դարչինը բարելաւում է նոր բան սովորելու ունակութիւնը, ուղեղը պաշտպանում դեմենցիայից եւ պարկինսոնի հիւանդութիւնից: Բացի այդ՝ Արիզոնայի համալսարանի մասնագէտները պարզել են, որ դարչնի ալդեհիդը (միացութիւն, որը դարչնին իւրայատուկ համ ու հոտ է տալիս) օգնում է յաղթահարել հաստաղիքի քաղցկեղը:

Յարակից լուրեր

  • Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»
    Հետազօտութիւն. «Քնի պակասը բացասաբար է ազդում սրտի վրայ»

    Քնի պակասը կամ գերյագեցւածութիւնը մեծացնում է սրտամկանի ինֆարկտի եւ ինսուլտի հաւանականութըւնը: Այս մասին յայտարարում են ԱՄՆ Հիւանդութիւնների վերահսկման եւ կանխարգելման կենտրոնների Սրտանօթային հիւանդութիւնների կանխարգելման դեպարտամենտի մասնագէտները: 

  • 5 կալորիական ու ճարպոտ մթերք, որոնք նպաստում են նիհարելուն
    5 կալորիական ու ճարպոտ մթերք, որոնք նպաստում են նիհարելուն

    Նիհարելու մտադրութիւն ունեցող մարդկանց մեծ մասը խուսափում է այդ մթերքներից ու դրանք համարում վնասակար։ Իրականում չարժի դրանք ամբողջովին բացառել սննդակարգից, քանի որ դրանք պարունակում են օրգանիզմին անհրաժեշտ բազմաթիւ սննդարար նիւթեր։

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել
    Գիտնականները վաղաժամ մահից խուսափելու յուսալի միջոց են գտել

    ԱՄՆ-ի Ջոնս Հոփքինսի հոսպիտալի գիտնականները պարզել են, որ միջին տարիքի մարդկանց մօտ ֆիզիկական ակտիւութեան յանձնարարւող մակարդակն զգալիօրէն նւազեցնում է սրտի անբաւարարութեան եւ վաղաժամ մահւան ռիսկը:

  • Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը
    Սուրճը սրտի համար օգտակար է, բայց ոչ օրական 10 գաւաթը

    Սուրճի մշտական օգտագործումը կարող է նւազեցնել առիթմիայի յաճախականութիւնը: Մասնագէտները վերլուծել են հետազօտութիւնների արդիւնքները, որոնք նւիրւած էին կոֆէինի եւ նախասրտերի ու փորոքների ռիթմի խանգարումների փոխկապւածութեանը:

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։