Հա

Այլ

Հինգշաբթի, 31 Օգոստոսի 2017 09:40

Գիտնականները յայտնել են Կասպից ծովի անհետացման տարեթիւը

ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Ֆրանսիայից գիտնականների խումբը հրապարակել է բազմամեայ հետազօտութիւնների արդիւնքները, որոնց համաձայն՝ Կասպից ծովի հիւսիսային հատւածը, հնարաւոր է, 75 տարի յետոյ անհետանայ: Դրա պատճառը գլոբալ տաքացումն է եւ Կասպից ծով լցւող գետերի հոսքի նւազումը:

«alikonline.ir» - ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ադրբեջանից եւ Ֆրանսիայից գիտնականների խումբը հրապարակել է բազմամեայ հետազօտութիւնների արդիւնքները, որոնց համաձայն՝ Կասպից ծովի հիւսիսային հատւածը, հնարաւոր է, 75 տարի յետոյ անհետանայ: Դրա պատճառը գլոբալ տաքացումն է եւ Կասպից ծով լցւող գետերի հոսքի նւազումը: Այս մասին գրում է «news.am»-ը:

Հետազօտողները նման եզրակացութեան են յանգել «GRACE» առաքելութեան տիեզերական արբանեակային լուսանկարների, ինչպէս նաեւ 4 հիդրոլոգիական կայանների վերգետնեայ դիտարկումների տւեալների վերլուծութիւնից յետոյ: Հետազօտութեան արդիւնքները հրապարակւել են Ամերիկեան երկրաֆիզիկական միութեան կայքում:

Գիտնականներն ուսումնասիրել են Կասպից ծովի մակարդակի վրայ ազդող 3 հիմնական գործօնները՝ ծով լցւող գետերի ջրերը, տեղումները եւ գոլորշիացումը: Հաշւարկներ կատարելիս օգտագործւել են 1979-ից 2015 թւականին տարբեր երկրների հիդրոլոգների դիտարկումները: Նրանք յայտնաբերել են, որ դիտարկումների մեկնարկի պահից եւ մինչեւ 1995 թւականը Կասպից ծովի մակարդակը տարեկան կայուն մեծացել է 5 դիւմով, սակայն յետոյ սկսել է նւազել:

Ջրի պակասելու պատճառը մթնոլորտի մերձմակերեւութային շերտում ջերմաստիճանի բարձրացումն է, անձրեւահոսքերի եւ Կասպիցը սնուցող գետերի ջրաբերութեան նւազումը:

Ջրի նակարդակի զգալի անկումը բաժին կընկնի հիւսիսային հատւածին: Հիմա այս հատւածում ծովի ամենափոքր խորութիւնը կազմում է ընդամենը 5 մետր: Հետեւաբար՝ այս հատւածը կարող է անհետանալ արդէն 75 տարի յետոյ՝ հաշւի առնելով տաքացման ներկայիս տեմպերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։