Հա

Այլ

Երեքշաբթի, 05 Սեպտեմբերի 2017 10:10

Ճապոնական ընկերութիւնը ծրագրում է ներկայացնել աշխարհի ամենաարագընթաց մեքենան

«Aspark» ճապոնական ընկերութիունը մտադիր է մօտ ժամանակներս ներկայացնել աշխարհի ամենաարագընթաց մեքենան։ Արտադրողը, վստահեցնում է, որ մեքենան կը կարողանայ առաւելագոյնը 2 վայրկեանում զրոյից 100 կմ արագութիւն բացել:

«alikonline.ir» - «Aspark» ճապոնական ընկերութիունը մտադիր է մօտ ժամանակներս ներկայացնել աշխարհի ամենաարագընթաց մեքենան։ Արտադրողը, որի մասին մինչ այդ որեւէ բան յայտնի չէր, վստահեցնում է, որ մեքենան կը կարողանայ առաւելագոյնը 2 վայրկեանում զրոյից 100 կմ արագութիւն բացել: Այս մասին գրում է «news.am»-ը վկայակոչելով «Motor.ru»-ին։

Նորոյթի մասին առայժմ քիչ բան է յայտնի՝ այն լինելու է կարբոնային հիբերքար՝ «Owl» անւանումով։ Մեքենայի բարձրութիունը կը կազմի 990 մմ։ Կուպեն կունենայ էլեկտրական ուժային սարքաւորում ու գերթեթեւ անիւներ՝ մագնիումային ձուլւածքից։

Հիմա աշխարհի ամենաարագընթաց սերիական մեքենաներից մէկն է համարւում «Dodge Challenger SRT Demon»-ը, որը զրոյից 96 կմ/ժ արագութիւն է բացում 2.3 վայրկեանում։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։