Հա

Այլ

Չորեքշաբթի, 06 Սեպտեմբերի 2017 08:20

Ծագումնաբաններն անսովոր կապ են գտել շաքարախտի եւ սրտի հիւանդութիւնների միջեւ

Ամերիկացի գիտնականները յայտնաբերել են աւելի քան տասը գէն, որոնցում մուտացիաները յանգեցնում են թէ՛ երկրորդ տիպի շաքարախտի եւ թէ՛ սրտի պսակաձեւ անօթների հիւանդութեան զարգացման, ինչը վկայում է առողջութեան այս խնդիրների յայտնւելու մէջ ընդհանուր կապերի առկայութեան մասին:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները յայտնաբերել են աւելի քան տասը գէն, որոնցում մուտացիաները յանգեցնում են թէ՛ երկրորդ տիպի շաքարախտի եւ թէ՛ սրտի պսակաձեւ անօթների հիւանդութեան զարգացման, ինչը վկայում է առողջութեան այս խնդիրների յայտնւելու մէջ ընդհանուր կապերի առկայութեան մասին: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է «Nature Genetics» հանդէսում հրապարակւած յօդւածում:

«Այդ գէների յայտնաբերումը, որոնք մեծացնում են թէ շաքարախտի, եւ թէ սրտի հետ կապւած խնդիրների զարգացման վտանգը, մեզ կարող է թոյլ տալ ստեղծել դեղեր, որոնք ունակ լինեն պայքարելու թէ՛ մէկ եւ թէ՛ միւս հիւանդութեան դէմ: Բացի դրանից, այժմ մենք կարող ենք ձեռնամուխ լինել այլ գէների որոնման, որոնք նաւազեցնում են մէկ հիւանդութեան զարգացման հաւանականութիւնը, բայց, ըստ որում մեծացնում են երկրորդն ստանալու հաւանականութիւնը»,- պատմում Է Դենիշ Սալեհինը Ֆիլադելֆիայի (ԱՄՆ) Փենսիւանիայի համալսարանից:

Ըստ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան վիճակագրութտան՝ աշխարհում կայ շաքարախտով հիւանդ 347 միլիոն մարդ, ընդ որում 10 շաքարախտաւորներից մօտաւորապէս իւրաքանչիւր 9-ը տառապում է երկրորդ տիպի շաքարախտով, որը ծագում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունակութեան աճի հետեւանքով: Շաքարախտով հիւանդների 80 տոկոսն ապրում է եկամտի ցածր եւ միջին մակարդակով երկրներում: Մինչեւ 2030 թւականը շաքարախտը կդառնայ ամբողջ աշխարհում մահէան եօթերորդ պատճառը, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։