Հա

Այլ

07/09/2017 - 08:10

Յայտնի են դարձել Սալւադոր Դալիի եւ իսպանուհի գուշակի բարեկամութեան ԴՆԹ հետազօտութեան արդիւնքները

Ստացւել են իսպանացի գեղանկարիչ Սալւադոր Դալիի հայրութեան ԴՆԹ հետազօտութեան արդիւնքները, որոնք ցոյց են տւել, որ նա գուշակ Պիլար Աբելի հայրը չէ: 

«alikonline.ir» - Ստացւել են իսպանացի գեղանկարիչ Սալւադոր Դալիի հայրութեան ԴՆԹ հետազօտութեան արդիւնքները, որոնք ցոյց են տւել, որ նա գուշակ Պիլար Աբելի հայրը չէ: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս հաղորդում է «Lenta.ru»-ն՝ վկայակոչելով իսպանական աղբիւրը, փորձաքննութիւնը միակ ապացոյցը կհանդիսանայ դատարանում, քանի որ այլ գրաւոր նշում կամ որեւէ փաստաթուղթ չկայ, որը կհաստատի 61-ամեայ կնոջ եւ 20-րդ դարի ամենայայտնի նկարիչներից մէկի բարեկամական կապը:

Հայրութեան մասին հայցի քննութիւնը դատարանում կը կայանայ սեպտեմբերի 18-ին:

Յիշեցնենք, որ հայցի հիման վրայ յուլիսին արտաշիրիմում էին կատարել Դալիի հայրենի Ֆիգերաս քաղաքում, որտեղ նա յուղարկաւորւել էր:

Իսպանուհին հայրութեան հայցը ներկայացրել էր 2015-ի մարտին: Գործով պատասխանող կողմ է հանդիսանում Իսպանիայի Թագաւորութիունն ու Սալւադոր Դալիի հիմնադրամը, որոնք էլ դարձել են նրա ստեղծագործական ժառանգութեան տէրերը: Նրա կտաւների արժէքը գնահատւում է 325 մլն եւրօ:

Յարակից լուրեր

  • Թաւրիզահայ գեղանկարիչների մեծարանք՝ Թաւրիզում
    Թաւրիզահայ գեղանկարիչների մեծարանք՝ Թաւրիզում

    Հոկտեմբերի 27-ին Թաւրիզի «Արւեստի եւ մշակոյթի» կենտրոնում բացւել է Ատրպատականի գեղանկարիչների, այդ թւում՝ թաւրիզահայ հանրայայտ գեղանկարիչների դիմապատկերների ցուցահանդէսը:

  • Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անւանեց ու հեռացաւ. Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել
    Աղթամարի տաճարը նա գլուխգործոց անւանեց ու հեռացաւ. Արշիլ Գորկին երբեք չդադարեց հայ լինել

    Եօթանասուն տարի առաջ Արշիլ Գորկին 44 տարեկան էր։ Հիանալի տարիք է, կարելի էր ապրել ու աշխատել, նկարել ու վայելել վաստակւած փառքը, թէկուզ եւ պիտակաւորւած «իզմերով», որոնցից ոչ ոք գաղափար չունէր։ Սակայն նրա կեանքում սեւ շրջան էր սկսւել, չափազանց սեւ ու անտանելի երկար, ու Արշիլը նախընտրեց ինքնասպան լինել։

  • Սալւադոր Դալիի բեղերը պահպանել են իրենց ձեւն արտաշիրիմումից յետոյ
    Սալւադոր Դալիի բեղերը պահպանել են իրենց ձեւն արտաշիրիմումից յետոյ

    Իսպանացի նկարիչ Սալւադոր Դալիի մարմինը, որը արտաշիրիմւել է Մադրիդի դատարանի որոշման համաձայն, լաւ պահպանւել է բալզամաւորւած լինելու շնորհիւ. անգամ յայտնի բեղերը պահպանել են իրենց տեսքը: Այդ մասին յայտարարել է «Գալա - Սալւադոր Դալի» հիմնադրամի նախագահ Լուիս Պենիւէլասը:

  • «Իմ հայրենի գոյները»
    «Իմ հայրենի գոյները»

    Երէկ՝ յունւարի 20-ին, Հ.Մ.Ա.Կ.-ի Արւեստից եւ Երէցների միութեան համատեղ նախաձեռնութեամբ, «Արարատ» մարզաւանի «Խաժակ Արզումանեան»-ի անւան սրահում մեկնարկեց իրանահայ ճանաչւած արւեստագէտ-գեղանկարիչ Էդման Այւազեանի ստեղծագործութիւնների ցուցահանդէսը:

  • Իրանահայ գեղանկարչի ցուցահանդէսը՝ երկու ցուցասրահներում
    Իրանահայ գեղանկարչի ցուցահանդէսը՝ երկու ցուցասրահներում

    Թւականիս նոյեմբերի 11-ին, «Արիա» ցուցասրահի նախաձեռնութեամբ բացումը կատարւեց «Իրանի արդի արւեստ»-ի քննարկման չորրորդ ցուցահանդէսի, որտեղ ցուցադրութեան դրւեցին իրանահայ վաստակաւոր գեղանկարիչ Գառնիկ Տէր-Յակոբեանի գեղանկարչական աշխատանքները:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։