Հա

Այլ

Հինգշաբթի, 07 Սեպտեմբերի 2017 11:20

Կանգնած աշխատանքը նստակեացից աւելի վնասակար է

Կանգնած աշխատանքն առողջութեան համար աւելի վնասակար է, քան նստակեացը, պնդում են Կանադայի «Work & Health» կենտրոնի գիտնականները։ Նրանց խօսքով՝ մարդիկ, որոնք աշխատանքային ժամերին անընդհատ կանգնած են, աւելի յաճախ են բախւում սիրտ-անօթային հիւանդութիւններին, քան նրանք, որոնք նստած են աշխատում։

«alikonline.ir» - Կանգնած աշխատանքն առողջութեան համար աւելի վնասակար է, քան նստակեացը, պնդում են Կանադայի «Work & Health» կենտրոնի գիտնականները։ Նրանց խօսքով՝ մարդիկ, որոնք աշխատանքային ժամերին անընդհատ կանգնած են, աւելի յաճախ են բախւում սիրտ-անօթային հիւանդութիւններին, քան նրանք, որոնք նստած են աշխատում։ Գրում է «news.am»-ը:

Գիտնականները վերլուծել են 7320 մարդկանց տւեալները, որոնք աշխատավայրում շաբաթական առնւազն 15 ժամ նստած կամ կանգնած են անցկացրել կամ էլ ե՛ւ մէկը, ե՛ւ միւսը։ Կամաւորների աշխատանքին հետեւել են 12 տարի շարունակ։ Հետազօտութեան մեկնարկի պահին մասնակիցներից ոչ ոք սրտի հիւանդութիւններ չի ունեցել։

Հետազօտողները պարզել են, որ աշխատավայրում հիմնականում կանգնած աշխատող մարդիկ երկու անգամ յաճախ են բախւում սրտի հիւանդութիւններին, քան նրանք, որոնք սովորաբար նստած են աշխատում։ Գիտնականները պարզել են, որ աշխատավայրում ե՛ւ նստած, ե՛ւ կանգնած աշխատող տղամարդիկ 39 տոկոսով քիչ են սրտի հիւանդութիւններ ունենում, քան նրան, որոնք միայն նստած են աշխատում։ Իսկ նստած եւ կանգնած աշխատող կանանց դէպքում սրտային հիւանդութիւնների զարգացման ռիսկը 80 տոկոսով աւելի մեծ է, քան հիմնականում նստած աշխատող կանանց մօտ։

Մասնագէտները հաշւի են առել նաեւ այլ գործօններ, որոնք կարող էին ազդել արդիւնքների վրայ։ Գիտնականների խօսքով՝ երբ մարդը կանգնած է, արեան հոսքն ուղղւում է դէպի ոտքերը, եւ աճում է ճնշումը սրտի վրայ։ Այդ պատճառով երկար ժամանակ կանգնած աշխատելը վնասակար է սրտի համար։ Այն կարող է նաեւ մէջքի խնդիրների եւ վիժումների պատճառ դառնալ։ Փորձագէտները խորհուրդ են տալիս կանգնած աշխատող մարդկանց ընդմիջում անել եւ ժամանակ առ ժամանակ նստել։

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։