Հա

Այլ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 08:00

Շւէյցարիայի ամենափոքր գիւղը կը վերածեն հիւրանոցի

Տիչինոյի կանտոնի Կորիպօ գիւղը, որը համարւում է Շւէյցարիայի ամենափոքր գիւղը, վերածելու են հիւրանոցի:

Նշւում է, որ աւելի քան 600 տարի առաջ հիմնադրւած այս գիւղը կորցրել է գրեթէ ողջ բնակչութեանը: 19-րդ դարում այստեղ ապրում էր 300 մարդ, այսօր՝ 16, ներառեալ գիւղապետը:

«alikonline.ir» - Տիչինոյի կանտոնի Կորիպօ գիւղը, որը համարւում է Շւէյցարիայի ամենափոքր գիւղը, վերածելու են հիւրանոցի: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, յայտնել է «BBC»-ն:

Նշւում է, որ աւելի քան 600 տարի առաջ հիմնադրւած այս գիւղը կորցրել է գրեթէ ողջ բնակչութեանը: 19-րդ դարում այստեղ ապրում էր 300 մարդ, այսօր՝ 16, ներառեալ գիւղապետը: Գիւղում չկան ոչ դպրոց, ոչ խանութ: Տեղի բոլոր բնակիչները թոշակառուներ են:

Կորիպոն պահպանելու համար իշխանութիւնները որոշել են այստեղ ստեղծել այսպէս կոչւած «ցիրուցան հիւրանոց» (albergo diffuso), որը ենթադրում է զբօսաշրջիկների տեղաւորում տեղի բնակիչների լքւած կամ դատարկ մնացած տներում: Դրա համար շէնքերը կարգի կը բերւեն, կը վերականգնւեն, եթէ դա անհրաժեշտ է, եւ կը սարքաւորւեն սանհանգոյցներով ու ջրատարով: Նշւում է, որ նոր հիւրանոցի գրանցման գօտին կը տեղաւորւի տեղի բարում:

Տիչինո կանտոնի զբօսաշրջութեան տնօրէն Էլիա Ֆրապոլին ասում է, որ գիւղը կդառնայ հանգստի հիանալի ուղղութիւն, որտեղ կարելի է թաքնւել 21-րդ դարի կեանքից: «Դա հիանալի վայր է այն բանի համար, ինչը մենք անւանում ենք թւային դետոքսիկացիա»,- նշել է նա:

Նշւում է, որ նախապատրաստական բոլոր աշխատանքների անցկացման համար կպահանջւի որոշակի ժամանակ, համենայն դէպս, մէկ տարուց ոչ պակաս:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։