Հա

Այլ

10/09/2017

Ճապոնական արգելոցում հազւագիւտ սպիտակ գոյնի կապիկ են նկատել

Ճապոնիայում հազւագիւտ սպիտակ կապիկի ձագի են լուսանկարել եղբայրներից մէկի հետ խաղալիս: Հազւագիւտ գոյնի աշխոյժ կապիկն արգելոցի տարածքում «զբօսանքի էր դուրս եկել» մօր եւ եղբօր հետ:

«alikonline.ir» - Ճապոնիայում հազւագիւտ սպիտակ կապիկի ձագի են լուսանկարել եղբայրներից մէկի հետ խաղալիս: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս ներկայացնում է «Daily Mail»-ը, արտասովոր տեսարանը ֆիքսել  են Ճապոնիայի «Jigokudani Monkey Park» կապիկների արգելոցում, որի 51-ամեայ պատմութեան ընթացքում առաջին անգամ է սպիտակ ցեղատեսակի կենդանի լոյս աշխարհ եկել:

Հազւագիւտ գոյնի աշխոյժ կապիկն արգելոցի տարածքում «զբօսանքի էր դուրս եկել» մօր եւ եղբօր հետ:

Մասնագէտները նշում են, որ չնայած իր եզակի սպիտակ գոյնին՝ կենդանին լսնամաշկ չէ, քանի որ աչքերը մուգ շագանակագոյն են:

Յարակից լուրեր

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։