Հա

Այլ

Կիրակի, 10 Սեպտեմբերի 2017 08:15

Բրիտանացի դիզայները ստեղծել է երեխայի հետ մեծացող հագուստ

Բրիտանացի դիզայներ Ռայան Եասինը ստեղծել է մանկական հագուստի նոր տեսակ, որը կարող է մեծանալ երեխայի աճմանը զուգընթաց:

«alikonline.ir» - Բրիտանացի դիզայներ Ռայան Եասինը ստեղծել է մանկական հագուստի նոր տեսակ, որը կարող է մեծանալ երեխայի աճմանը զուգընթաց: Գրում է «tert.am»-ը:

Ինչպէս նշում է «The Guardian»-ը՝ նրա օգտագործած նորարարական գործւածքը ձգւում է եւ՛ լայնութեամբ, եւ երկարութեամբ՝ համապատասխանելով երեխայի մարմնի չափերին:

Գործւածքի առանձնայատկութիւններից մէկն այն է, որ այն ջրակայուն է, չափազանց դիմացկուն է, նախատեսւած է լւացքի մեքենայով լւացման համար, ենթակայ է կրկնակի վերամշակման:

Նոր գործւածքից հագուստը նախատեսւած է 3 ամսականից մինչեւ 3 տարեկանը կրելու համար:

Դիզայների խօսքով՝ իր յայտնագործութիւնը հնարաւորութիւն կը տայ ծնողներին զգալի գումար տնտեսել մանկական հագուստի վրայ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։