Հա

Այլ

11/09/2017

Գերմանացի գիտնականները ստեղծել են երիտասարդութեան եւ երջանկութեան կոնֆետներ

Գերմանացի գիտնականները ստեղծել են երիտասարդութեան եւ երջանկութեան կոնֆետներ: Մասնագէտները՝ Ադոլֆ Անդերսէնը եւ պրոֆեսոր Միխէլ Կենցէն, որոնք այս կոնֆետների հեղինակներն են, նշել են, որ դրանք ոչ մի յատուկ բաղադրիչներ չեն պարունակում, բոլոր բաղադրիչները բնական են: 

«alikonline.ir» - Գերմանացի գիտնականները ստեղծել են երիտասարդութեան եւ երջանկութեան կոնֆետներ: Մասնագէտները՝ Ադոլֆ Անդերսէնը եւ պրոֆեսոր Միխէլ Կենցէն, որոնք այս կոնֆետների հեղինակներն են, նշել են, որ դրանք ոչ մի յատուկ բաղադրիչներ չեն պարունակում, բոլոր բաղադրիչները բնական են: Կոնֆետների բաղադրութեան մէջ են մտնում սեւ շոկոլադ, մանգոյի խիւս եւ սոյայի կաթ: Այս մասին ըստ «news.am»-ի՝ յայտնել է «vladtime.ru»-ն:

Մասնագէտները նշել են, որ կակաոյի հատիկները հարուստ են ֆենիլէթիլամինով եւ պոլիֆենոլով, որոնք դրական ազդեցութիւն ունեն զարկերակային ճնշման վրայ: Ըստ որում՝ մասնագէտները նշում են, որ պոլիֆենոլը բջիջները պաշտպանում է ազատ ռադիկալներից, որոնք էլ հէնց, մասնագէտների խօսքով՝ օրգանիզմի ծերացում են առաջացնում:

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա
    Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

    Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

  • Մաստակը կարող է նպաստել նիհարելուն
    Մաստակը կարող է նպաստել նիհարելուն

    Մաստակը կարող է օրգանիզմին օգուտ տալ եւ նպաստել նիհարելուն, եթէ այն ծամէք քայլելիս: Այսպիսի եզրահանգում են կատարել Տոկիոյի Վասեդա համալսարանի ճապոնացի գիտնականները

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։