Հա

Այլ

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 09:30

«Bloomberg»-ը բացայայտել է «Apple»-ի նոր «ամենակարեւոր» սմարթֆոնի անւանումը

«Bloomberg»-ը բացայայտել է «Apple»-ի նոր «ամենակարեւոր» սմարթֆոնի անւանումը՝ «iPhone X»: Յայտնի է, որ աւելի վաղ արտահոսքի հետեւանքով համացանցում տարածւել է օպերացիոն համակարգը, որը կը տեղադրւի ընկերութեան նոր սմարթֆոններում: Դրանում առկայ ծրագրային կոդի շնորհիւ հնարաւոր է դարձել պարզել նոր հեռախօսների անւանումները՝« iPhone X»-ից բացի «iPhone 8» եւ «iPhone 8 Plus»: 

«alikonline.ir» - «Bloomberg»-ը բացայայտել է «Apple»-ի նոր «ամենակարեւոր» սմարթֆոնի անւանումը՝ «iPhone X»: Յայտնի է, որ աւելի վաղ արտահոսքի հետեւանքով համացանցում տարածւել է օպերացիոն համակարգը, որը կը տեղադրւի ընկերութեան նոր սմարթֆոններում: Դրանում առկայ ծրագրային կոդի շնորհիւ հնարաւոր է դարձել պարզել նոր հեռախօսների անւանումները՝« iPhone X»-ից բացի «iPhone 8» եւ «iPhone 8 Plus»: Գրում է «tert.am»-ը:

Աղբիւրի հաղորդմամբ՝ վերջին երկու սմարթֆոնները դիզայնով համարեայ չեն տարբերւում նախորդ տարբերակներից, սակայն դրանց պրոցեսորն աւելի հզօր կը լինի:

Նշւում է, որ «iPhone X»-ը ամբողջովին նոր դիզայն եւ մի շարք նոր գործառոյթներ ունի: Մասնաւորապէս, հեռախօսը յագեցած կը լինի բարելաււած տեսախցիկով եւ աւելի յստակ դիսփլէյով, ինչպէս նաեւ՝ «Face ID» դէմքերի ճանաչման համակարգով, որով հնարաւոր կը լինի արգելափակումից հանել սարքը:

Աղբիւրը ենթադրում է, որ նորոյթի անւանումը հաւանաբար կապւած է սարքի 10-րդ տարեդարձի հետ:

Յայտնի է, որ «Apple»-ը կը ներկայացնի նոր սմարթֆոնները, ինչպէս նաեւ «Apple Watch»-ը սեպտեմբերի 12-ին:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։