Հա

Այլ

Երկուշաբթի, 11 Սեպտեմբերի 2017 10:50

NASA-ն ասել է, թէ ինչն է սպառնում մարդկութեանը

NASA-ի գիտնականները կարծում են, որ սուպերհրաբուխներն աւելի մեծ սպառնալիք են, քան երկնաքարերը կամ երրորդ համաշխարհային պատերազմը: «ՌԻԱ Նովոստի»-ն, յղում անելով «The Independent»-ին, գրում է, որ ընդհանուր առմամբ, մոլորակի վրայ կայ գիտութեանը յայտնի մօտ 20 սուպերհրաբուխ, դրանցից գոնէ մէկի ժայթքումը, գիտնականների կարծիքով, կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ: 

«alikonline.ir» - NASA-ի գիտնականները կարծում են, որ սուպերհրաբուխներն աւելի մեծ սպառնալիք են, քան երկնաքարերը կամ երրորդ համաշխարհային պատերազմը: «ՌԻԱ Նովոստի»-ն, յղում անելով «The Independent»-ին, գրում է, որ ընդհանուր առմամբ, մոլորակի վրայ կայ գիտութեանը յայտնի մօտ 20 սուպերհրաբուխ, դրանցից գոնէ մէկի ժայթքումը, գիտնականների կարծիքով, կարող է աղէտալի հետեւանքներ ունենալ: Գրում է «panorama.am»-ը:

Առաւել մեծ վտանգ փորձագէտները տեսնում են Ելլոուսթոնի հրաբխի մէջ, որը ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգում է: Վերջին անգամ այն ժայթքել է 640 հազար տարի առաջ: Արդիւնքում ձեւաւորւել է 72 կիլոմետրանոց իջւածք: Փորձագէտների խօսքով, հրաբխի ժայթքման դէպքում հարիւրաւոր կիլոմետր հեռաւորութեամբ լաւա կը տարածւի, այրելով ամէն ինչ այդ հատւածում:

Վայոմինգը եւ հարեւան նահանգները կը ծածկւեն հրաբխային փոշում մետրանոց շերտով, սակայն դրանով կործանարար հետեւանքը չի աւարտւի: Փոշին ու գազերը կը ծածկեն արեւը, եւ դա բաւարար կը լինի բերքը ոչնչացնելու եւ աշխարհը հրաբխային ձմեռւայ մէջ յայտնւելու համար, որը կարող է ձգձգւել տասնամեակներ եւ սպանել միլիոնների: Փորձագէտները միաժամանակ ընդգծում են, որ մօտակայ ժամանակներս դա դժւար թէ տեղի ունենայ:

ԱՄՆ Երկրաբանութեան ծառայութեան փորձագէտները հրաբխի այս տարի ժայթքելու հաւանականութիւնը գնահատում են 1-ը 730 հազարի հարաբերակցությամբ: Այդուհանդերձ NASA-ում զբաղւում են Յելոուսթոունի հրաբխի ժայթքումը կանխելու ծրագրի մշակմամբ: Ըստ այդմ, մասնագէտները յոյս ունեն հանել իջւածքում կուտակւած ջերմութիւնը եւ այն վերածել էլեկտրաէներգիայի:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։