Հա

Այլ

11/09/2017

Իւղոտ արագ սնունդը բարձրացնում է 2-րդ տիպի դիաբետի առաջացման հաւանականութիւնը

Բաւական է մէկ օր սնւել իւղոտ մթերքով, որպէսզի արեան մէջ գլիւկոզայի մակարդակը բարձրանայ, իսկ ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը նւազի։ Յայտնի է, որ այդ փոփոխութիւնները 2-րդ տիպի դիաբետի հետ են կապւած եւ կարող են բարձրացնել դրա առաջցման հաւանականութիւնը։ Այս մասին զգուշացնում են Լաֆբորոյի համալսարանի գիտնականները։ 

«alikonline.ir» - Բաւական է մէկ օր սնւել իւղոտ մթերքով, որպէսզի արեան մէջ գլիւկոզայի մակարդակը բարձրանայ, իսկ ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը նւազի։ Յայտնի է, որ այդ փոփոխութիւնները 2-րդ տիպի դիաբետի հետ են կապւած եւ կարող են բարձրացնել դրա առաջցման հաւանականութիւնը։ Այս մասին զգուշացնում են Լաֆբորոյի համալսարանի գիտնականները։ Գրում է «news.am»-ը:

Նրանց իրականացրած գիտափորձին 15 առողջ երիտասարդ է մասնակցել։ Մէկ օրւայ ընթացքում նրանք ճարպերի եւ կալորիաների բարձր պարունակութեամբ սննդակարգի են հետեւել։ Այն ներառել է երշիկի տարբեր տեսակներ, խոզապուխտ, ձւածեղ, պանիր, տաւարի մսով բուրգեր եւ չիզքէյք։ Գիտափորձից առաջ եւ յետոյ կամաւորները գլիւկոզայի հանդէպ տոլերանտութեան թեստ են յանձնել։ Գիտնականները գնահատել են նաեւ շաքարի, թթուների եւ ինսուլինի նկատմամբ մասնակիցների զգայունութիւնը։

Գիտափորձը ցոյց է տւել, որ իւղոտ սնունդ օգտագործելու դէպքում մէկ օրւայ ընթացքում կամաւորների արեան մէջ գլիւկոզայի մակարդակը բարձրացել է։ Բացի այդ՝ նրանց մօտ զգալիօրէն նւազել է ինսուլինի նկատմամբ զգայունութիւնը։ Այսինքն՝ 2-րդ տիպի դիաբետի առաջացման հաւանականութիւնն աճել է։ Ինսուլինի նկատմամբ ցածր զգայունութիւնը նաեւ արիւնատար անօթների վնասման, ճարպակալման, արեան ճնշման բարձրացման եւ նոյնիսկ քաղցկեղի մի քանի տեսակների առաջացման վտանգ է պարունակում:

Սակայն հետաքրքիր է, որ մէկ այլ հետազօտութիւն ցոյց է տւել, որ ճարպոտ մթերքներով հարուստ սննդակարգը երկարացնում է կեանքի տեւողութիւնը։

Յարակից լուրեր

  • Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը
    Գիտնականները պարզաբանել են իւղոտ սննդի հանդէպ մարդկանց ձգտումը

    Հելի համալսարանի (ԱՄՆ) մասնագէտները 200 կամաւորների մասնակցութեամբ փորձի շրջանակում պարզել են, որ մարդիկ դժւարանում են հրաժարւել վնասակար ճարպերից ու ածխաջրերից, քանի որ այս սնունդը գործարկում է ուղեղի պարգեւատրման համակարգը: Նէյրոնների մեծացած ակտիւութեան հետեւանքով մարդն աւելի շատ հաճոյք է ստանում բուրգերից կամ պիցցայից, քան «ճիշտ» կերակուրից:

  • Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն
    Սննդակարգի փոքր խախտումները օգնում են նիհարելուն

    Նոյնիսկ ամենախիստ սննդակարգերը յաճախ կորցնում են իրենց արդիւնաւէտութիւնը, քանի որ օրգանիզմը սովորում է այն իրողութեանը, որ քիչ կալորիաներ է ստանում ու սկսում է էներգիա «պաշարել» ու աւեի քիչ կալորիա այրել։ Ընդ որում մարդը, բնականաբար, դադարում է նիհարել։

  • Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ
    Ամերիկացի գիտնականները ստեղծել են սուրճի օգտագործման կատարեալ ալգորիթմ

    Ամերիկեան քնի բժշկութեան ակադեմիայի հետազօտողները մաթեմատիկական ալգորիթմ են ստեղծել, որը թոյլ է տալիս իւրաքանչիւր մարդու համար կազմել սուրճի օգտագործման անվտանգ ռեժիմ եւ ըմպելիքի շնորհիւ առոյգութեան ցուցանիշը գրեթէ 65 տոկոսով մեծացնել:

  • Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը
    Գիտնականները պարզել են ձւի ամենօրեայ սպառման օգտակարութիւնը

    Ամերիկեան սննդի միութեան գիտնականները «Nutrition 2018» համաժողովի շրջանակներում ներկայացւել են մի շարք գիտական աշխատանքների նախնական արդիւնքները, որոնցում բացայայտւում է տարատեսակ սննդամթերքների օգտակարութիւնն առողջութեան համար: 

  • Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա
    Իտալացի գիտնականները ստեղծել են «հակաքաղցկեղային» պիցցա

    Իտալացի գիտնականները խոհարարների հետ ստեղծել են քաղցկեղի եւ սիրտ-անօթային համակարգի հիւանդութիւնների կանխարգելման համար օգտակար պիցցա: Պասկալինա պիցցան անւանում են «կեանքի տեւողութիւնը երկարացնող» եւ «հակաուռուցքային պիցցա»:

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։