Հա

Այլ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 08:00

Իսպանիայի իշխանութիւնները «Facebook»-ին տուգանել են 1.2 միլիոն դոլարով

Տւեալների պաշտպանութեան հարցերով իսպանական գործակալութիւնը տուգանել է «facebook»-ին 1.2 միլիոն դոլարով տւեալների պաշտպանութեան մասին օրէնքը խախտելու համար: 

«alikonline.ir» - Տւեալների պաշտպանութեան հարցերով իսպանական գործակալութիւնը տուգանել է «facebook»-ին 1.2 միլիոն դոլարով տւեալների պաշտպանութեան մասին օրէնքը խախտելու համար: Գրում է «tert.am»-ը:

Գործակալութիւնում նշել են, որ անցկացւած հետաքննութեան շրջանակներում յաջողւել է պարզել, որ «Facebook»-ն օգտատէրերի անձնական տեղեկատւութիւնը հաւաքելու ժամանակ չի ստանում «օգտատէրերի միանշանակ եւ կոնկրետ համաձայնութիւնը»: Գործակալութեան մասնագէտները նաեւ նշել են, որ սոցիալական ցանցը «յատուկ պաշտպանւած տւեալները դիտարկում է գովազդային նպատակներով առանց տւեալների պաշտպանութեան մասին պահանջի համաձայն օգատէրերի յստակ համաձայնութեան», իսկ այդ խախտումը գնահատւում է որպէս լուրջ խախտում:

Պաշտօնական փաստաթղթում նաեւ նշւում է, որ «Facebook-ը չի տեղեկացնում օգտատէրերին սպառիչ եւ հասկանալի կերպով այն տւեալների մասին, որոնք հաւաքւելու են» սոցցանցի կողմից:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։