Հա

Այլ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 09:50

Երկրին եւս երկու խոշոր երկնաքար է մօտենում

2017-ի աշնանը Երկրին երկու երկնաքար կը մօտենայ պոտենցիալ վտանգաւորների շարքից: Այս մասին յայտնում է «pravda.ru»-ն՝ վկայակոչելով Ուրալի դաշնային համալսարանի գիտնականներին: 

«alikonline.ir» - 2017-ի աշնանը Երկրին երկու երկնաքար կը մօտենայ պոտենցիալ վտանգաւորների շարքից: Այս մասին յայտնում է «pravda.ru»-ն՝ վկայակոչելով Ուրալի դաշնային համալսարանի գիտնականներին: Գրում է «tert.am»-ը:

Աստղագէտներն ընդգծել են, որ առաջիկայ օրերին մեր մոլորակին են մօտենալու «2001 QL142» եւ «1990 UQ» երկնաքարերը, որոնցից իւրաքանչիւրի տրամագիծը կազմում է 1.6 կմ:

Հաղորդւում է, որ երկնաքարերից մէկը Երկրի կողքով կանցնի սեպտեմբերի 14-ին, իսկ երկրորդը՝ սեպտեմբերի 26-ին:

Աստղագիտութեան, գեոդեզիայի եւ շրջակայ միջավայրի մոնիթորինգի ամբիոնի մասնագէտները պարզաբանել են, որ երկու ասուպն էլ պատկանում են «Ապոլոններ» խմբին, այսինքն՝ դրանց ուղեծրերը երկրային ուղեծրի հետ հատւում են արտաքին կողմից:

Յիշեցնենք, որ սեպտեմբերի 1-ին Երկրի կողքով եւս մէկ խոշորագոյն երկնաքար է անցել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։