Հա

Այլ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 09:30

Երկիրը կարող է մնալ առանց սուրճի

Լատինական Ամերիկայում սուրճ աճեցնելու համար պիտանի գրեթէ բոլոր տարածքների կլիման չափից կը տաքանայ սուրճի ծառերի աճի համար կամ էլ դրանք կը կորցնեն կենսականօրէն կարեւոր գրեթէ բոլոր փոշոտողներին, ասւում է «PNAS» ամսագրում հրապարակւած յօդւածում:

«alikonline.ir» - Լատինական Ամերիկայում սուրճ աճեցնելու համար պիտանի գրեթէ բոլոր տարածքների կլիման չափից կը տաքանայ սուրճի ծառերի աճի համար կամ էլ դրանք կը կորցնեն կենսականօրէն կարեւոր գրեթէ բոլոր փոշոտողներին, ասւում է «PNAS» ամսագրում հրապարակւած յօդւածում: Ըստ «news.am»-ի՝ փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

«Սուրճը Երկրի ամենաարժէքաւոր ապրանքներից է ու այն աճեցնելու համար պէտք է եւ առանձնայատուկ կլիմա, եւ մեղուներ, որոնք ունակ են փոշոտել սուրճի ծառերի ծաղիկները։ Մենք առաջին անգամ ենք ուսումնասիրել, թէ ինչպէս է կլիմայի փոփոխութիւնն ազդելու ծառերի ու մեղուների վրայ ու յայտնաբերել ենք, որ սուրճ արտադրողներին շատ ծանր ժամանակներ են սպասում»,- պատմում է Թէյլոր Ռիքէթսը՝ Վերմոնտի համալսարանից։

Սուրճի երկու գլխաւոր թշնամիները, ըստ գիտնականների, կլիմայի փոփոխութիւնն է, որը ոչնչացնում է հով լեռնային տարածաշրջանները արեւադարձային գօտիներում, որտեղ կարող է աճել այդ ծառը եւ «Hypothenemus hampei» բզեզները, որոնք սովորել են կոֆէինը մարսել ու սրընթաց գրաւում են նորանոր տարածքներ Աֆրիկայում ու Հարաւային Ամերիկայում։ Գլոբալ տաքացման միակ առաւելութիւնը կը լինի այն, որ սուրճի ընդհանուր բերքատւութիւնն այն տարածաշրջաններում, որտեղ սուրճ կարող է աճել, կաւելանայ մօտ 20 տոկոսով՝ տեղումների մակարդակի, ջերմաստիճանի ու մեղուների տեսակների թւի աւելացման շնորհիւ։ Այդուհանդերձ, այս դիտարկումները խօսում են այն մասին, որ սուրճը վերացումից եւ սուրճ աճեցնողներին՝ սնանկացումից պաշտպանելու արմատական մեթոդների մասին արդէն հիմա է պէտք մտածել։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։