Հա

Այլ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 09:40

Չինաստանում առանց հիմնասիւների «սատանայի անիւ» է կառուցւել

Չինաստանի Շանդուն նահանգի Վէյֆան քաղաքում «սատանայի անիւ» է կառուցւել, որն աշխարհում առաջինն է իր տեսակի մէջ. 145 մետր բարձրութիւն եւ 125 մետր տրամագիծ ունեցող կառոյցը հիմնասիւներ չունի, ինչի շնորհիւ անառանցք նորոյթն ինժեներական հրաշք են անւանում:

«alikonline.ir» - Չինաստանի Շանդուն նահանգի Վէյֆան քաղաքում «սատանայի անիւ» է կառուցւել, որն աշխարհում առաջինն է իր տեսակի մէջ. 145 մետր բարձրութիւն եւ 125 մետր տրամագիծ ունեցող կառոյցը հիմնասիւներ չունի, ինչի շնորհիւ անառանցք նորոյթն ինժեներական հրաշք են անւանում: Այս մասին տեղեկացնում է «tert.am»-ը:

«Big Picture»-ը գրում է, որ անիւը յագեցած է 36 խցիկով, որոնցից իւրաքանչիւրում կարող է տեղաւորւել 10 մարդ: Անիւն ամբողջական պտոյտ է կատարում 28 րոպէում, եւ այս ընթացքում այցելուները կարող են լուսանկարել իրենց շրջապատող տեսարանները: Խցիկներում ինտերնետ կապ կայ, եւ զբօսաշրջիկները հնարաւորութիւն ունեն անմիջապէս հրապարակել իրենց լուսանկարները:

Նշւում է, որ անիւի կառուցման ժամանակ 4.6 տոննա պողպատ է օգտագործւել: Խցիկների շարժումն ապահովւում է ներկառուցւած շասսիի շնորհիւ:

Ճարտարապետների խօսքով՝ պողպատէ կառոյցները հիւսւում են խցիկների շուրջ եւ ձեւաւորում այսպէս կոչւած «վիշապի ողնաշարը», որն ապահովում է անիւի պտոյտն առանց հիմնասիւների:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։