Հա

Այլ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 08:10

Դիզայները 5 հազար կտորից բաղկացած փազլ է ստեղծել, որի բոլոր մասնիկները տարբեր երանգներ ունեն

Աւստրալաբնակ արւեստագէտ եւ դիզայներ Քլեմենս Հաբիխտը գունաւոր փազլներ է ստեղծում, որոնց իւրաքանչիւր մասնիկ այլ երանգ ունի: Յատկանշական է, որ փազլը հաւաքելու ընթացքում կարելի է տարբեր կարգով դասաւորել մասնիկները՝ ամէն անգամ ստանալով նոր պատկերներ: 

«alikonline.ir» - Աւստրալաբնակ արւեստագէտ եւ դիզայներ Քլեմենս Հաբիխտը գունաւոր փազլներ է ստեղծում, որոնց իւրաքանչիւր մասնիկ այլ երանգ ունի: Յատկանշական է, որ փազլը հաւաքելու ընթացքում կարելի է տարբեր կարգով դասաւորել մասնիկները՝ ամէն անգամ ստանալով նոր պատկերներ: Տեղեկացնում «tert.am»-ը: 

«Ինձ ոգեշնչում է մեր վերաբերմունքը գոյնի հանդէպ: Սա մեզ շրջապատող ամէն ինչի ինտուիտիւ եւ առանձնայատուկ ընկալում է, եւ փազլն ուղղակի հետազօտելու միջոց է: Հետազօտելու մի բան, որը միաւորում է բոլորիս», - պատմել է դիզայները:

«Insider Art»-ի հաղորդմամբ՝ Քլեմենսը ստեղծել է 5 հազար կտորանոց փազլ՝ օգտագործելով միայն գոյներ եւ երանգներ: Կան տարբեր բարդութեան փազլներ, եւ ամենաբարդը 5 հազար կտորանոցն է:

«Փազլը բարդ չէ հաւաքել. գոյների տարբերութիւնները շատ, շատ թեթեւ են»,- ասել է Քլեմենսը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։