Հա

Այլ

Երեքշաբթի, 12 Սեպտեմբերի 2017 08:15

Գիտնականները ստեղծել են քողարկւած դէմքերի ճանաչման նոր համակարգ

Հետազօտողների միջազգային խումբն արհեստական ինտելեկտի հիման վրայ ստեղծել է քողարկւած դէմքերի ճանաչման նոր համակարգ։

«alikonline.ir» - Հետազօտողների միջազգային խումբն արհեստական ինտելեկտի հիման վրայ ստեղծել է քողարկւած դէմքերի ճանաչման նոր համակարգ։ Այս մասին գրում է «news.am»-ը:

«Մենք վերլուծել ենք բազմաթիւ լուսանկարներ՝ յանցագործութիւնների կատարման, բողոքի ակցիաների վայրերից եւ այլն։ Դա մեզ թոյլ է տւել պարզել բոլոր հիմնական մեթոդները, որոնք սովորաբար մարդիկ գործածում են իրենց արտաքինը քողարկելու համար»,- պատմել է Քեմբրիջի համալսարանից Ամարջոթ Սինգհը՝ նախագծի ղեկավարը։

Ստեղծւած «DFI»-համակարգի հիմքում մարդու դէմքի 14 առանցքային կէտերի նոյնականացման տեխնոլոգիան է, այդ կէտերից 10-ը գտնւում են աչքերի շուրջ, մէկը՝ քթի վրայ, երեքը՝ շրթերի։ Բնականաբար, այդ կէտերից մի քանիսը քողարկւում են արտաքինի քողարկման փորձերի արդիւնքում, բայց համակարգը, որոշելով հասանելի առանցքային կէտերը, դրանց հիման վրայ որոնում է իրականացնում մարդկանց դէմքերի լուսանկարների տւեալների բազայում։ Եւ համընկում գտնելու դէպքում այն համալրում ու ստուգում է քողարկւած առանցքային կէտերի համապատասխանութիւնը։

Սակայն կայ նաեւ մէկ թերացում։ Այս համակարգն անբաւարար է աշխատում, եթէ լուսանկարում կայ բարդ ֆոն, որի վրայ կան լուսաւորութեան տարբեր մակարդակներով հատւածներ, յայտնում է «Դէյլիտեխինֆոն»։ 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։