Հա

Այլ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 09:10

«iPhone X», «iPhone 8» եւ «iPhone 8 Plus». ներկայացւել են «Apple»-ի նոր սմարթֆոնները, որոնց արտադրութեան համար ամենադիմացկուն ապակին է օգտագործւել

ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինօ քաղաքում անցկացւող «Apple» ընկերութեան նորոյթների շնորհանդէսի ժամանակ ներկայացւել են «iPhone 8» եւ «iPhone 8 Plus», «iPhone X» սմարթֆոնները: 

«alikonline.ir» - ԱՄՆ-ի Կալիֆորնիա նահանգի Կուպերտինօ քաղաքում անցկացւող «Apple» ընկերութեան նորոյթների շնորհանդէսի ժամանակ ներկայացւել են «iPhone 8» եւ «iPhone 8 Plus», «iPhone X» սմարթֆոնները: Յայտնում է «tert.am»-ը՝ «cnbc.com»-ըին յղումով:

«iPhone X» սմարթֆոնը հագեցած է առանց շրջանակի էկրանով եւ 5.8 դիւմանոց «OLED» դիսփլէյով, որը զբաղեցնում է ամբողջ դիմացի պանելը: Սարքն արգելափակումից հանելու համար օգտագործւել է դէմքի ճանաչման տեխնոլոգիան: Դրանից բացի, «Face ID»-ի միջոցով հնարաւոր է վճարումներ իրականացնել, քանի որ սարքում հասանելի է «Apple Pay» ծառայութիւնը: Ինչպէս եւ «iPhone 8»-ը, «iPhone X»-ը հագեցած է անլար լիցքաւորմամբ:

Ընկերութեան ներկայացուցիչների խօսքով՝ սմարթֆոնների դիզայնն ամբողջութեամբ նոր է. սարքերը դիմացի եւ հետեւի մասերում պատւած են ապակիով: Սմարթֆոնները հասանելի կը լինեն արծաթագոյն, մոխրագոյն եւ ոսկեգոյն երանգներով:

Նշւում է, որ սա սմարթֆոնների արտադրութիւնում երբեւէ օգտագործւած ամենադիմացկուն ապակին է, որը կայուն է փոշու եւ ջրի հանդէպ:

Շնորհանդէսի ժամանակ ասւել է, որ «iPhone 8»-ը եւ «iPhone 8 Plus»-ը հագեցած են 4.7 եւ 5.5 դիւմանոց դիսփլէյներով համապատասխանաբար:

Դրանից բացի, սարքերը հագեցած են «A11» բիոնիկ պրոցեսորներով, ինչը դարձնում է դրանք ամենահզօր չիպերով սմարթֆոնները: Պրոցեսորները 25-ից 70 տոկոսով արագ են նախորդ տարւայ «iPhone»-ների պրոցեսորներից:

Աղբիւրի հաղորդմամբ՝ սարքերում տեղադրւած է աւելի արագ աշխատող աւտոֆոկուսով խցիկ, պատկերների աղաւաղումը նւազեցնող ծրագիր եւ նոր՝ 12 մեգապիքսել հզօրութեամբ սենսորներ:

Յիշեցնենք, որ շնորհանդէսի ժամանակ բջջային կապով ժամացոյց է ներկայացւել:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։