Հա

Այլ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 08:20

«Audi»-ն առանց ղեկի ու ոտնակների աւտոմեքենայ է ներկայացրել

«Audi» ընկերութիւնը Ֆրանկֆուրտի Աւտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել է «Audi Aicon» ամբողջովին ինքնավար աւտոմեքենան՝ առանց ղեկի եւ ոտնակների:

«alikonline.ir» - «Audi» ընկերութիւնը Ֆրանկֆուրտի Աւտոմեքենաների միջազգային շոուում ներկայացրել է «Audi Aicon» ամբողջովին ինքնավար աւտոմեքենան՝ առանց ղեկի եւ ոտնակների: Այդ մասին, ինչպէս տեղեկացնում է «Արմէնպրես»-ը, ասւած է ընկերութեան՝ սեպտեմբերի 12-ի հաղորդագրութեան մէջ:

Չորսդռնանի փոխադրամիջոցն աշխատում է Էլեկտրականութեամբ եւ մէկ լիցքաւորմամբ կարող է յաղթահարել 700-ից մինչեւ 800 կիլոմետր տարածութիւն: Աւտոմեքենայի ստեղծողներն ուշադրութիւն են դարձնում նրա արտաքին տեսքի եւ սրահի վրայ: Ճակատային ապակին մեծացւած է, ինչը մոդելը տարբերում է այս մակնիշի միւս աւտոմեքենաներից, իսկ կողային պատուհանների ապակիները հնարաւորութիւն ունեն թեքւելու աջ եւ ձախ:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։