Հա

Այլ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 08:00

«Bentley»-ն ներկայացրել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային աւտոմոբիլը

Մեծ Բրիտանիայի լիւքս դասի աւտոարտադրող «Bentley Motors»-ը Ֆրանկֆուրտի միջազգային աւտոշոուում ցուցադրել է «Bentayga W12» աւտոմոբիլը, որը դարձել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային մեքենան: 

«alikonline.ir» - Մեծ Բրիտանիայի լիւքս դասի աւտոարտադրող «Bentley Motors»-ը Ֆրանկֆուրտի միջազգային աւտոշոուում ցուցադրել է «Bentayga W12» աւտոմոբիլը, որը դարձել է աշխարհում ամենաարագ արտաճանապարհային մեքենան: Ընկերութեան ներկայացուցիչներն այս մասին պատմել են սեպտեմբերի 12-ին կայացած շնորհանդէսին: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը՝ յղում անելով «lenta.ru»-ին:

Մոդելը հանդերձւած է «W12» վեցլիտրանոց ուժային ագրեգատով՝ կրկնակի տուրբաներմղմամբ, որի շնորհիւ աւտոմեքենան ժամում մինչեւ 100 կիլոմետր թափառք է վերցնում 4.1 վայրկեանում, իսկ նրա առաւելագոյն արագութիւնը կազմում է ժամում 301 կիլոմետր:

«Bentley»-ի մամուլի ծառայութեան տեղեկաւտութեամբ՝ աւտոմոբիլը զուգակցում է «անհաւանական պերճութիւնը, մարզական բնոյթը, գերազանց արտաճանապարհային բնութագրերը եւ ամենօրեայ օգտագործման յարմարաւէտութիւնը»:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կարո՞ղ է արդեօք նախագահի այցը Նիւ Եօրք նպաստել Իրանի միջազգային դիրքի ամրապնդմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։