Հա

Այլ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 08:50

Ամերիկացի գիտնականները որոշել են աթոռին նստելու՝ առողջութեան համար անվնաս ժամանակամիջոցը

Մասնագէտները խորհուրդ են տալիս նստած վիճակում գտնւել կէս ժամից ոչ աւելի: Նստած աշխատանքի դէպքում փորձագէտները խորհուրդ են տալիս իւրաքանչիւր 30 րոպէն մէկ անել ոչ մեծ ընդմիջումներ, օրինակ՝ վեր կենալ աթոռից եւ կատարել կարճատեւ զբօսանքներ:

«alikonline.ir» - Ամերիկացի գիտնականները որոշել են այն առաւելագոյն ժամանակամիջոցը, որի ընթացքում մարդը կարող է առանց առողջութեան համար վնասի գտնւել նստած վիճակում: Հետազօտութիւնը հրապարակւել է «Annals of Internal Medicine»-ում, ինչի մասին յայտնել է Թերապեւտների ամերիկեան քոլեջը, տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Մասնագէտները խորհուրդ են տալիս նստած վիճակում գտնւել կէս ժամից ոչ աւելի: Նստած աշխատանքի դէպքում փորձագէտները խորհուրդ են տալիս իւրաքանչիւր 30 րոպէն մէկ անել ոչ մեծ ընդմիջումներ, օրինակ՝ վեր կենալ աթոռից եւ կատարել կարճատեւ զբօսանքներ:

Հեղինակները նման եզրակացութիւնների են յանգել՝ ուսումնասիրելով նստած վիճակի ժամանակի եւ կեանքի տեւողութեան միջեւ կապը 45 եւ աւելի բարձր տարիքի շուրջ ութ հազար մարդու մօտ:

Ստացւած տւեալները վկայում են, որ օրւայ միջին հաշւով 16 ժամից, որ բաժին է ընկնում արթուն վիճակին, շուրջ 12.3 ժամը մարդը գտնւում է նստած վիճակում: Մահացութեան նւազագոյն վտանգ է եղել նրանց մօտ, ովքեր առնւազն իւրաքանչիւր կէս ժամը մէկ դուրս են եկել նստած վիճակից:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։