Հա

Այլ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 08:10

Մեծ Բրիտանիայում բացւել է «Տիտանիկ» հիւրանոցը

Բելֆասթում (Հիւսիսային Իռլանդիա) «Harland & Wolff»-ի կենտրոնակայանի շէնքում բացւել է «Տիտանիկ» հիւրանոցը: Ինչպէս յայտնել է «Daily Mail»-ը, 1900-ական թւականների սկզբին հէնց այստեղ են ստեղծւել անդրատլանտեան հանրանաւի գծագրերը:

«alikonline.ir» - Բելֆասթում (Հիւսիսային Իռլանդիա) «Harland & Wolff»-ի կենտրոնակայանի շէնքում բացւել է «Տիտանիկ» հիւրանոցը: Ինչպէս յայտնել է «Daily Mail»-ը, 1900-ական թւականների սկզբին հէնց այստեղ են ստեղծւել անդրատլանտեան հանրանաւի գծագրերը: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

Շէնքի վերանորոգումը տեւել է երկու տարի եւ պահանջել մօտաւորապէս 28 մլն. ֆունտ ստեռլինգի (շուրջ 37 մլն. դոլար) ներդրումներ: Չորս յարկերում տեղակայւած են տարբեր դասերի 120 համարներ: Յարկաբաժինները, որտեղ ինժեներները մշակել են անդրատլանտեան հանրանաւի պլանը, վերածւել են կոնֆերենց-դահլիճի եւ բարի: Յարդարման համար օգտագործւել է նոյն այն սալիկը, ինչը եւ «Տիտանիկ»-ի լողաւազանի համար:

Բրիտանական շոգենաւը խորտակւել է 1912 թւականի ապրիլին, իր առաջին չւերթի ժամանակ այսբերգի բախւելու հետեւանքով: Նաւի վրայ գտնւում էր աւելի քան 2 հազար մարդ. նրանց մեծամասնութիւնը զոհւել է:

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։