Հա

Այլ

Չորեքշաբթի, 13 Սեպտեմբերի 2017 08:35

Գերմանական ընկերութիւնը հինգմետրանոց էլեկտրաքար է ստեղծել

«Borgward» գերմանական ընկերութիւնը, որը վերածնւել է չինացի ներդրողների շնորհիւ, Ֆրանկֆուրտի աւտոշոուին ներկայացրել է «Isabella»-ի նախատիպը։ Կոնցեպտ քարի երկարութիւնը ուղիղ 5 մետր է:

«alikonline.ir» - «Borgward» գերմանական ընկերութիւնը, որը վերածնւել է չինացի ներդրողների շնորհիւ, Ֆրանկֆուրտի աւտոշոուին ներկայացրել է «Isabella»-ի նախատիպը։ Կոնցեպտ քարի երկարութիւնը ուղիղ 5 մետր է: Ըստ «news.am»-ի՝ յայտնում է «motor.ru»-ն։

«Իզաբելա»-ի լայնութիւնը 1․92 մետր է, իսկ բարձրութիւնը՝ 1․4 մետր։ Չորստեղանոց նախատիպը սարքաւորւած է շարժական դռներով՝ թէ՛ առջեւում, թէ՛ յետեւում։

Մեքենան ունի 300 ձիաուժ ընդհանուր հզօրութեան շարժիչներ։ 100 կմ/ժ արագութիւն է բացում 4․5 վայրկեանում։ Առաւելագոյն արագութիւնը կազմում է ժամում 250 կմ.։

«Borgward»-ի նախատիպի էլեկտրական շարժիչները սնուցւում են մարտկոցներից, որոնք աւտոարտադրողը մշակել է «LG Electronics» ընկերութեան հետ միասին։ Նախատիպն ունի նաեւ անլար լիցքաւորման համակարգ։

Յարակից Հրապարակումներ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։