Հա

Այլ

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 10:50

Բրիտանացի գիտնականները երկրորդ տիպի շաքարախտը բուժել են «քաղցի» միջոցով

Երկրորդ տիպի շաքարախտն անշրջելի հիւանդութիւն չէ, որն անդառնալիօրէն փոխում է մարդու օրգանիզմի աշխատանքը. դրա ընթացքը կարելի է յետ շրջել ցածր կալորիականութեան սննդակարգի միջոցով, Լիսաբոնում յայտարարել է բրիտանացի յայտնի շաքարախտաբան Ռոյ Թէյլորը՝ ելոյթ ունենալով Շաքարախտի ուսումնասիրման եւրոպական ընկերութեան խորհրդաժողովում:

«alikonline.ir» - Երկրորդ տիպի շաքարախտն անշրջելի հիւանդութիւն չէ, որն անդառնալիօրէն փոխում է մարդու օրգանիզմի աշխատանքը. դրա ընթացքը կարելի է յետ շրջել ցածր կալորիականութեան սննդակարգի միջոցով, Լիսաբոնում յայտարարել է բրիտանացի յայտնի շաքարախտաբան Ռոյ Թէյլորը՝ ելոյթ ունենալով Շաքարախտի ուսումնասիրման եւրոպական ընկերութեան խորհրդաժողովում: Տեղեկացնում է «Արմէնպրես»-ը:

«Շաքարախտաւորների համար լաւ նորութիւնն այն է, որ նոյնիսկ եթէ դուք 10 տարւայ ընթացքում շաքարախտ էք ունեցել, ապա դրա բոլոր ախտանիշերը կարելի է վերացնել՝ ոչ մեծ քանակութեամբ ճարպ կրճատելով ենթաստամոքսային գեղձից: Վատ նորութիւնն այն է, որ դա առայժմ կարելի է անել սոսկ քաշի կտրուկ պակասեցման միջոցով»,- յայտարարել է գիտնականը:

Ըստ Առողջապահութեան համաշխարհային կազմակերպութեան (ԱՀԿ) վիճակագրութեան՝ աշխարհում կայ 347 միլիոն շաքարախտով հիւանդ, ընդ որում 10 շաքարախտաւորից մօտաւորապէս իւրաքանչիւր 9-ը տառապում է երկրորդ տիպի շաքարախտով, որն առաջանում է ինսուլինի նկատմամբ օրգանիզմի անընկալունակութեան աճի հետեւանքով:

Երկու տարի առաջ Թէյլորը եւ նրա գործընկերները, գիտափորձեր կատարելով մկների վրայ, յայտնաբերել են, որ երկրորդ տիպի շաքարախտի զարգացման պատճառը ենթաստամոքսային գեղձի եւ լեարդի ճարպակալումն է: Այդ օրգաններից ընդամէը մէկ գրամ ճարպի հեռացումն, ինչպէս ցոյց են տւել գիտնականների փորձերը, լիովին վերացրել է հիւանդութեան բոլոր ախտանիշերը, այդ թւում նաեւ մարմնի մնացած բջիջներին հարկադրել է «նորմալ» ընդունել ինսուլինի մոլեկուլները:

Այս յայտնագործութիւնը ոգեշնչել է գիտնականներին, եւ նրանք ստուգել են, թէ նման եղանակը գործում է արդեօք նաեւ մարդու համար՝ հաւաքելով երկրորդ տիպի շաքարախտով տառապող մի քանի տասնեակ մարդուց բաղկացած խումբ, եւ նրանց նստեցրել յատուկ սննդակարգի, որը նպաստում է ճարպի հեռացմանը լեարդից եւ ենթաստամոքսային գեղձից:

Այդ սննդակարգն, ինչպէս նշել է շաքարախտաբանը, շատ է դուր եկել իր խնամարկեաներին, քանի որ այն նրանց թոյլ է տւել դադարել մշտապէս քաղց եւ յոգնածություն զգալուց, եւ ըստ որում ազատւել հիւանդութիւնից, հաղորդել է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Յարակից Հրապարակումներ

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։