Հա

Այլ

Հինգշաբթի, 14 Սեպտեմբերի 2017 11:00

Գիտնականներն առաջին անգամ ոսկոր են աճեցրել լաբորատորիայում

«University of Strathclyde» եւ «University of the West of Scotland» համալսարանների գիտնականներն առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում ստեղծել հանքայնացւած ոսկորների եռաչափ նմուշներ, որոնք պիտանի են փոխպատւաստման համար։ Այդ աշխատանքի հիմքում ընկած է եղել «նանովիբրացիան», տեխնոլոգիա, որն ի սկզբանէ ստեղծւել էր գրաւիտացիոն ալիքների յայտնաբերման համար։

«alikonline.ir» - «University of Strathclyde» եւ «University of the West of Scotland» համալսարանների գիտնականներն առաջին անգամ կարողացել են լաբորատոր պայմաններում ստեղծել հանքայնացւած ոսկորների եռաչափ նմուշներ, որոնք պիտանի են փոխպատւաստման համար։ Այդ աշխատանքի հիմքում ընկած է եղել «նանովիբրացիան», տեխնոլոգիա, որն ի սկզբանէ ստեղծւել էր գրաւիտացիոն ալիքների յայտնաբերման համար։ Տեղեկացնում է «news.am»-ը:

«Nature Biomedical Engineering» ամսագրում տպագրւած յօդւածում հետազօտողները նկարագրում են, թէ ինչպէս են օգտագործում բարդ լազերային ինտերֆերոմետրիկ համակարգի տեխնոլոգիան՝ դոնորներից վերցւած մեզենխիմալ բջիջները ոսկորների եռաչափ նմուշների փոխակերպելու համար: Այս կենդանի ոսկրային եռաչափ տրանսպլանտանտները, որոնք փոխպատւաստւել են հիւանդներին, հետագայում կարող են վերականգնւել կամ փոխարինել ոսկորների վնասւած մասերը, ինչն էլ հազարաւոր եւ տասնեակ հազարաւոր մարդկանց հնարաւորութիւն կտայ քայլել։

Ներկայումս ոսկորը համարւում է արիւնից յետոյ երկրորդ ամէնից յաճախ փոխպատւաստւող հիւսւածքը: Այն օգտագործւում է դիմածնոտային, վերականգնողական եւ օրթոպեդիկ վիրահատութիւնների ժամանակ: Ներկայումս, սակայն, բժիշկները հէնց հիւանդից կարող են շատ սահմանափակ քանակութեամբ կենդանի հիւսէածքներ վերցնել ինքնապատւաստման համար, քանի որ ուրիշ հիւանդներից վերցւած ոսկրային հիւսւածքը, ամենայն հաւանականութեամբ, չի ընդունւի օրգանիզմի կողմից։  

Այսօր գոյութիւն ունեցող տեխնոլոգիաների շնորհիւ հնարաւոր է վերականգնել շատ սահմանափակ քանակութեամբ ոսկրային դեֆեկտներ, իսկ ոսկրային հիւսւածքի մեծ կորստի դէպքում վիրաբոյժները շատ յաճախ չեն կարողանում օգնել հիւանդին: Նոր մեթոդը թոյլ կը տայ աճեցնել ոսկրային հիուսւածք, որը պիտանի է «ռեստաւրացիայի» համար անգամ մեծ դեֆեկտների դէպքում։

Հետազօտողների ստեղծած «նանովիբրացիաների» բիոռեակտորները արդէն փորձարկւում են Մեծ Բրիտանիայի լաբորատորիաներում: Քանի որ մեզենխիմալ բջիջները տրոհւում են բազմաթիւ այլ բջիջների, գիտնականները գտնում են, որ տւեալ տեխնոլոգիան օգտագործելով՝ հետագայում կարող են փոխպատւաստել ոչ միայն ոսկրային հիւսւածքը, այլ նաեւ էլաստիկ հիւսւածքները՝ կռճիկը, կապերը, ջլերը, ինչպէս նաեւ մկանային հիւսւածքները:

Յարակից Հրապարակումներ

  • Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը
    Վեց գործօն, որոնք բարձրացնում են զարկերակային ճնշումը

    Սրտի ամերիկեան ասոցիացիայի գիտնականները յայտնել են 6 պատճառ, որոնք ազդում են զարկերակային ճնշման բարձրացման վրայ:

  • Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը
    Վտանգաւո՞ր է արդեօք մաստակ կուլ տալը

    Բոլորս, հաւանաբար, լսել ենք պատմութիւններ այն մասին, թէ որքան վտանգաւոր է մաստակ կուլ տալը: Բայց իրականում դա արդեօք այդքան վտանգաւո՞ր է: Ամերիկացի գիտնականները մանրամասն ներկայացրել են, թէ օրգանիզմում ինչ է յատկապէս տեղի ունենում, երբ մարդն, այնուամենայնիւ, մաստակ է կուլ տալիս: 

  • Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը
    Գիտնականները նշել են վաղաժամ մահւան անսպասելի պատճառը

    Անգլիայի Սուրէյի համալսարանի գիտնականները պարզել են, որ այն մարդկանց մօտ, որոնք նախընտրում են ուշ պառկել քնելու եւ ուշ արթնանալ (այսպէս կոչւած «բուեր»), աւելի մեծ է վաղաժամ մահւան վտանգը շուտ արթնացող «արտոյտների» համեմատութեամբ:

  • Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից
    Հատապտուղներն ինչո՞ւ եւ ինչպէ՞ս են պաշտպանում քաղցկեղից

    Հատապտուղները վաղուց ի վեր դասւում են աշխարհում ամենաօգտակար մթերքների շարքին, քանի որ հարուստ են հակաօքսիդանտներով եւ պոլիֆենոլներով, որոնք օգտակար են մարսողական համակարգին եւ օգնում են նիհարելուն: «University of Eastern Finland»-ի գիտնականներն այժմ յայտնաբերել են հատապտուղների հակաքաղցկեղային յատկութիւնները: 

  • Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»
    Գիտնականներ. «Աշխատանքի իւրաքանչիւր աւելորդ ժամը առողջութիւնը լրջօրէն վնասում է»

    Արտաժամեայ աշխատանքը առողջութիւնը լրջօրէն վնասում է, աւելին՝ այն բացասաբար է անդրադառնում աշխատանքի որակի վրայ: Այս մասին նշւած է մի շարք նոր հետազօտութիւններում, որոնք հրապարակւել են վերջին ամիսների ընթացքում: 

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։