Հա

Այլ

Կիրակի, 17 Սեպտեմբերի 2017 11:00

Աւստրիայի խորհրդարանում Հիտլերի կիսանդրիներ եւ նրա պատկերով դիմանկարներ են յայտնաբերւել

Շինարարները Աւստրիայի խորհրդարանի պատմական շէնքում վերանորոգման աշխատանքների ժամանակ յայտնաբերել են նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանից մնացած՝ Ադոլֆ Հիտլերի կիսանդրիներ եւ նրա պատկերով դիմանկարներ:

«alikonline.ir» - Շինարարները Աւստրիայի խորհրդարանի պատմական շէնքում վերանորոգման աշխատանքների ժամանակ յայտնաբերել են նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանից մնացած՝ Ադոլֆ Հիտլերի կիսանդրիներ եւ նրա պատկերով դիմանկարներ: Ինչպէս հաղորդում է «Արմէնպրես»-ը, այս մասին յայտնում է «ՏԱՍՍ»-ը:

Հիտլերի երկու կիսանդրին, ինչպէս նաեւ չորս դիմանկարը պահպանւել են նկուղում: «Յայտնաբերումն ընդգծում է խորհրդարանի շէնքում նացիստական պատմութեան մասին յիշեցնող որեւէ առարկայի վերացման կարեւորութիւնը»,- յայտարարել է Աւստրիայի Ազգային խորհրդի խօսնակ Դորիս Բուրէսը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Արժանի՞ էր արդեօք Ռոնալդուն տարւայ լաւագոյն ֆուտբոլիստի կոչմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։