Հա

Այլ

20/09/2017

1.8 մլն. դոլար. «Montblanc»-ը ստեղծել է բացառիկ գրիչ

Լիւքս դասի գրիչների, ժամացոյցների, զարդերի ու աքսեսուարների արտադրութեամբ զբաղւող գերմանական «Montblanc» ընկերութիւնը ներկայացրել է բացառիկ գրիչ, որը ստացել է «Hannibal Barca Limited Edition 1» անւանումը եւ արժէ 1.8 մլն. դոլար:

«alikonline.ir» - Լիւքս դասի գրիչների, ժամացոյցների, զարդերի ու աքսեսուարների արտադրութեամբ զբաղւող գերմանական «Montblanc» ընկերութիւնը ներկայացրել է բացառիկ գրիչ, որը ստացել է «Hannibal Barca Limited Edition 1» անւանումը եւ արժէ 1.8 մլն. դոլար: Տեղեկացնում է «tert.am»-ը:

Ինչպես նշում է «Luxury Launches» կայքը, նմուշը պատրաստւած է սպիտակ ոսկուց ու ձեռքով զարդարւած է ադամանդներով, շափիւղայով:

Աղբիւրը մանրամասնում է, որ գրիչը ստեղծելիս հմուտ մասնագէտները ոգեշնչւել են հին աշխարհի մեծագոյն զօրաւարներից մէկի՝ Հաննիբալ Բարկայի կերպարից:

Գրիչի կափարիչի վրայ պատկերւած է փղի գլուխ, ինչը եւս կապւած է Հաննիբալի հետ: Յայտնի է, որ երբ լեգենդար զօրաւարը ցանկացել է փղի վրայ նստած անցնել Ալպերը, իսկ նրա գեներալները նախազգուշացրել են, որ դա անհնար է, Հաննիբալն ասել է՝ «կա՛մ ես կը գտնեմ ճանապարհը, կա՛մ կը ստեղծեմ այն»:

Յարակից լուրեր

Ամենաշատ ընթերցւած

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։