Հա

Այլ

Երկուշաբթի, 25 Սեպտեմբերի 2017 08:19

Հիտլէրի հեռախօսագիրքն աճուրդում վաճառւել է մօտ 45 հազար դոլարով

 Գերմանիայի ֆիւրէր Ադոլֆ Հիտլէրին պատկանող հեռախոսագիրքը Մեծ Բրիտանիայի յայտնի աճուրդի տներից մէկում վաճառւել է 33 հազար ֆունտ ստերլինգով (շուրջ 45 հազար դոլար):

«alikonline.ir»- Գերմանիայի ֆիւրէր Ադոլֆ Հիտլէրին պատկանող հեռախոսագիրքը Մեծ Բրիտանիայի յայտնի աճուրդի տներից մէկում վաճառւել է 33 հազար ֆունտ ստերլինգով (շուրջ 45 հազար դոլար): Այս մասին, ըստ «tert.am»-ի՝ գրում է «Reuters» գործակալութիւնը:

Գրքում ձեռագիր հարիւրաւոր հեռախոսահամարներ կան՝ այդ թւում Իոսիֆ Գեբելսի, Հերման Գէորինգի, Իոախիմ ֆոն Ռիբենտրոպի, Ալբերտ Բորմանի եւ այլ նշանաւոր գերմանացիների: 

Հեռախօսագրքի սկզբնական լոտը եղել է 10 հազար ֆունտ, որը գերազանցւել է 3 անգամ, սակայն գնորդի անունը չի հաղորդւում:

 

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Ինչպէ՞ս էք վերաբերւում Երուսաղէմը որպէս Իսրայէլի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշմանը:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։