Հա

Այլ

Հինգշաբթի, 28 Սեպտեմբերի 2017 08:10

Ամերիկայի յայտնաբերման մասին Կոլումբուսի նամակի պատճէնը աճուրդում 750 հազար դոլարով է վաճառւել

Ամերիկայի յայտնաբերման մասին Քրիստափոր Կոլումբոսի նկարազարդւած նամակի հազւագիւտ պատճէնը (1451-1506) ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ 751.5 հազար դոլարով վաճառւել է: Սա ռեկորդային բարձր գին է նման իրերի աճուրդների ժամանակ: 

«alikonline.ir» - Ամերիկայի յայտնաբերման մասին Քրիստափոր Կոլումբոսի նկարազարդւած նամակի հազւագիւտ պատճէնը (1451-1506) ԱՄՆ-ում աճուրդի ժամանակ 751.5 հազար դոլարով վաճառւել է: Սա ռեկորդային բարձր գին է նման իրերի աճուրդների ժամանակ: Ըստ «news.am»-ի՝ յայտնել է Նիւ Եօրքի «Bonhams» առեւտրի տան մամուլի ծառայութեան ղեկավար Կիմ Սուն Խիին:

«Bonhams»-ի տւեալներով՝ 1493-ին Կոլումբոսի նամակը առնւազն 12 անգամ տպագրւել է Իսպանիայում, Իտալիայում, Ֆրանսիայում, Շւէյցարիայում եւ Նիդերլանդներում, իսկ 1494-1497-ին՝ 6 անգամ: Առաջին հրատարակութիւնը 1493-ին տպագրւել է Բարսելոնայում: Առաջին պատկերազարդ հրատարակութիւնը տպագրւել է նոյն տարւայ ընթացքում Բազելում:

Աճուրդում վաճառւած օրինակը Բազելում տպագրւած երկրորդ պատկերազարդ հրատարակութիւնն է եւ թւագրւած է 1494 թւականի ապրիլի 21-ին: Վերջին 80 տարիների ընթացքում այս հրատարակութեան միայն չորս օրինակներն են աճուրդի հանւել:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Սարգսեան-Ալիեւ վերջին հանդիպման արդիւնքում կը գրանցւի՞ արդեօք առաջընթաց ԼՂ հակամարտութեան կարգաւորման գործում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։