Հա

Այլ

Երեքշաբթի, 03 Հոկտեմբերի 2017 13:00

Իռլանդական բանտը ճանաչւել է Եւրոպայի լաւագոյն զբօսաշրջային վայրը

Իռլանդիայի Սպայկ կղզում գտնւող բանտը ստացել է «World Travel Awards-2017» մրցանակը եւ դարձել Եւրոպայի լաւագոյն զբօսաշրջային վայրը:

«alikonline.ir» - Իռլանդիայի Սպայկ կղզում գտնւող բանտը ստացել է «World Travel Awards-2017» մրցանակը եւ դարձել Եւրոպայի լաւագոյն զբօսաշրջային վայրը: Այս մասին յայտնել է «The Daily Mail»-ը: Շէնքն աւելի ժողովրդականութիւն է վայելում, քան Հռոմի Կոլիզէյը, Էյֆէլեան աշտարակը եւ Բուքինգհեմեան պալատը: Տեղեկացնում է «panorama.am»-ը:

Համալիրը կառուցւել է դեռեւս 6-րդ դարում, սկզբում այն եղել է մենաստան, յետոյ վերածւել է բերդի, որտեղ հաւաքել են Աւստրալիայից արտաքսւող  բանտարկեալներին: Բանտն աշխատել է մինչեւ 2004 թւականը:

2016-ից այն դարձել է զբօսաշրջային վայր: Այնտեղ վերանորոգման աշխատանքներ են իրականացւել: Այցելուներին, բացի էքսկուրսիայից, առաջարկում են նասեւ անցկացնել մէկ գիշեր մենախցերում, որտեղ նախկինում պահւել էին առաւել վտանգաւոր յանցագործերը:

Յարակից Հրապարակումներ

Ամենաշատ ընթերցւած

Քւէարկութիւն

Կը յաջողւի՞ արդեօք Արմէն Սարգսեանին նոր որակ մտցնել ՀՀ քաղաքական կեանքում:

Եղանակ

Հեղինակություն © 2011-2017 «ԱԼԻՔ» Օրաթերթ։ Բոլոր իրավունքները պահպանված են։